Քաղաքագետ. «ԵԽԽՎ-ն այս տարիների ընթացքում ոչինչ չի արել»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով ԵԽԽՎ-ում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, ասել է, որ ԼՂ-ի վերաբերյալ ենթահանձնաժողովը ստեղծվել է դեռևս 2005թ., սակայն մոտ 2 տարով դադարացրել էր իր գործունեությունը մի պարզ պատճառով՝ մահացել էր նրա նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը։
-Այն ոչ ոք չի չեզոքացրել, նրա գործունեությունը ոչ ոք չի դադարեցրել։ Պարզապես այն ղեկավարները, ովքեր առաջադրվում էին որպես նախագահ, չէին ընտրվում,-ասել է նա։
Բանախոսը նաև հավելել է, որ այդ ենթահանձնաժողովը պարզապես կրկին ղեկավար ունեցավ։
-Դուք կհարցնեք ինչո՞ւ եմ ասում պարզապես նորից ղեկավար ունեցավ, չէ որ այն 2 տարի ոչինչ չի արել։ Իսկ անցած 3 տարիների ընթացքում այն ինչ-որ բան արե՞լ է։ Ո՛չ։ Այն նույնիսկ չկարողացավ տարածաշրջան կատարվելիք այց կազմակերպել։ Այս ենթահանձնաժողովը ադրբեջանցիները դիտարկում են որպես իրենց շահերը առաջ տանելու ևս մեկ դաշտ,- ասել է քաղաքագետը։
Նա նաև ավելացրել է, որ չի ընդունում այն փաստը, որ հայկական պատվիրակությունը պատրաստվում է բոյկոտել ԵԽԽՎ-ի գործունեությունը։ Հակառակը՝ նա կարծում է, որ մեր պատվիրակությունը մինչև վերջ պիտի մասնակցի դրա գործունեությանը։

7or.am