Լրահոս

02.11.2009 16:16


Լևոն Զուրաբյանը չի ցանկանում միջամտել ՍԴՀԿ ներքին գործերին

Լևոն Զուրաբյանը չի ցանկանում միջամտել ՍԴՀԿ ներքին գործերին

«Հայ ազգային կոնգրեսին» անդամակցող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների և հակասությունների (կապված վերջերս «Ժառանգություն»  կուսակցությունից հեռացված և վերջերս ՍԴՀԿ անդամ դարձած Վարդան Խաչատրյանի անդամակցության դադարեցման հետ) վերաբերյալ «7օր»-ը փորձել է ճշտել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կարծիքը։ Հրաժարվելով մեկնաբանություններից՝ նա նշել է, որ չի ցանկանում միջամտել որևէ կուսակցության ներքին գործերին։

-Ես որևէ կերպ չեմ ցանկանում մեկնաբանել և որևէ խնդիր խորացնել,- ամփոփել է Լ. Զուրաբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը