Լրահոս

02.11.2009 16:21


Անահիտ Բախշյան. «Այս անցած մեկ ամսում հասարակությունը տեսավ մեր նախկին գործընկերների վերաբերմունքը «Ժառանգության» նկատմամբ»

Անահիտ Բախշյան. «Այս անցած մեկ ամսում հասարակությունը տեսավ մեր նախկին գործընկերների վերաբերմունքը «Ժառանգության» նկատմամբ»

-Դա կլինի մեր հերթական համագումարը (համագումարի գործընթացները՝ կանոնադրությունում փոփոխություն, ծրագրի վերանայում, նոր վարչության անդամների ընտրություն) հասարակությանը կներկայացնի այն բոլոր խմորումների ավարտը, որի կարիքն այսօր «Ժառանգությունը» շատ ունի։ Մենք անհրաժեշտություն ենք տեսնում համագումարի միջոցով ներկայանալ հասարակությանը՝ զերծ այս բոլոր խոսակցություններից։ Համագումարը կպատասխանի շատ-շատ հարցերի և կհստակեցնի շատ խնդիրներ,- տարեսկզբին «Ժառանգություն» կուսակցության համագումար հրավիրելու առաջարկի վերաբերյալ ասել է Անահիտ Բախշյանը։

Նա նաև նշել է, որ սեպտեմբերի 9-ի «Ժառանգություն» կուսակցության որոշման հետ Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան էլ համաձայն չէ, սակայն Ա. Բախշյանին, ով առաջարկել էր հեռացնել կուսակցության որոշ անդամների, կատարվածի արդյունքները գոհացնում են։

-Անցած մեկ ամսում հասարակությունը տեսավ մեր նախկին գործընկերների վերաբերմունքը «Ժառանգության» նկատմամբ։ Մենք միանգամից կտրուկ, արմատական վիրահատական քայլ արեցինք. գուցե շատ էր արմատական, բայց արդյունքն ինձ անձնապես գոհացնում է,- ընդգծել է Ա.Բախշյանը՝ հավելելով, որ  «քաղաքական գիծը պահելը կուսակցականի համար թիվ մեկ կարգապահական խնդիրն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը