Լրահոս

02.11.2009 15:46


«Գերագույն խորհուրդ- պատգամավորական ակումբ» ՀԿ-ը` ՍԴՀԿ գործունեության մասին

«Գերագույն խորհուրդ-պատգամավորական  ակումբ» ՀԿ-ը տարածել է հաղորդագրություն, որում անդրադաևձել է Վարդան Խաչատրյանի ՍԴՀԿ անդամակցության դադարեցման հարցին։ Հաղորդագրությաքն մեջ մասնավորապես ասվում է. «Եթե  ճիշտ  է  տեղեկատվությունն  այն մասին, որ  ՍԴՀԿ  կենտրոնական  վարչությունը  միջամտել  է  ՍԴՀԿ  հայաստանյան  կազմակերպության  գործունեությանն, իսկ  վերջինս էլ  ենթարկվել է  դրան, ապա  դա  կնշանակի, որ  ՍԴՀԿ  Կանոնադրությունը  և  գործունեությունը  հակասում  են  «Կուսակցությունների մասին»  ՀՀ  օրենքի  3-րդ  հոդվածի  պահանջներին:

Դա  էլ,  իր  հերթին,  կնշանակի, որ  ՍԴՀԿ  գործունեությունը  հակասում  է  ՀՀ  Սահմանադրության  7-րդ  հոդվածով  սահմանված  դրույթներին, այսինքն'  համաձայն  հիշյալ օրենքի  30-րդ  և  ՀՀ  Սահմանադրության  100-րդ  հոդվածների    պահանջների, Սահմանադրական  դատարանը  կարող  է  կասեցնել  կամ  արգելել  ՍԴՀԿ  հայաստանյան կազմակերպության  գործունեությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը