Հրայր Կարապետյան. «Թուրքիան արդեն Մինսկի խմբի անդամ դառնալու հայտ է ներկայացնում. սա լիովին հակասում է մեր անվտանգության ռազմավարությանը»
ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՀՀ արտաքին գերատեսչությունները հաճախ մոռանում են ՀՀ նախագահի կողմից հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին։
-Մենք այսօր հասել ենք նրան, որ Թուրքիայի արտգործնախարարի տեղակալը մասնակցում է Մինսկի խմբի վերջին նիստին։ Թուրքիան արդեն Մինսկի խմբի անդամ դառնալու հայտ է ներկայացնում։ Սրանք լիովին հակասում են մեր անվտանգության ռազմավարությանը,-ասել է նա։
Ըստ Հրայր Կարապետյանի՝ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները շատ հստակ նախապայմաններ են։
-Սրանք փաստեր են, որոնք մենք չենք կարող համարել քարոզչական հնարքներ կամ ներքին օգտագործման իրողություններ։ Սրանք կայացած փաստեր են, որոնք սպառնալիքներ են մեր ազգային անվտանգությանը։ Թուրքիան է այսօր նախապայմաններ դնում մեր առջև, փոխանակ մենք դնենք,-ասել է ԱԺ պատգամավորը։
Նրա խոսքերով՝ երբեք Թուրքիան նման ակտիվությամբ չի բարձրացրել Ղարաբաղի հարցը, և արձանագրությունների ստորագրումն այս տեսքով թույլ է տվել Թուրքիային ամրապնդել իր դիրքերն ու ավելի հեռուն գնալ։

7or.am