Լրահոս

02.11.2009 15:11


Հանրակրթության մասին օրենքում փոփոխություննե՞ր են սպասվում

Հանրակրթության մասին օրենքում փոփոխություննե՞ր են սպասվում

«Դուպլեքս» ակումբում 2010թ. բյուջեից կրթության ոլորտի հատկացումներին անդրադառնալով՝ Անահիտ Բախշյանն ասել է. «Շատ ծանր վիճակում ենք».

-Նախապես հայտարարված կրթության բարեփոխումների շրջանակներում ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում այս բյուջեով չի նախատեսվում։ Այսինքն, աշակերտների թվով ֆինանսավորումը մնացել է նույնը, ինչը լուրջ խնդիրներ է բերելու։

Նա նշել է, որ հանրակրթության մասին օրենքով ենթադրվում է նաև, որ ֆինանսավորումը պետք է լինի ըստ ծրագրերի, ինչը, փաստորեն, տեղի չի ունենում։ Դա նշանակում է, որ ավագ դպրոցի ծրագիրը շատ լուրջ հարցականի տակ է դնում կրթության արդյունավետությունը։

Անահիտ Բախշյանը նաև տեղեկացրել է, որ լուրեր կան, որ ուզում են օրենքի մեջ փոփոխություն մտցնել, ինչը շատ վտանգավոր նախադեպ է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը