Լրահոս

03.02.2011 15:38


ՀՀԿ–ական պատգամավոր. «Երկպալատանի խորհրդարան ստեղծելը դեռ չի քննարկվել կուսակցությունում»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Երկպալատանի խորհրդարան ստեղծելը դեռ չի քննարկվել կուսակցությունում»

Օրեր առաջ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, թե երկրի նախագահը մտադրություններ ունի երկպալատանի խորհրդարան հիմնելու։

Մամլո ասուլիսի ժամանակ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր  Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք նման ծրագրի իրականացման հարցը քննարկվե՞լ է ՀՀԿ-ում, ասել է, թե ո՛չ։

-Կա գաղափար, որին հանրապետության նախագահը կողմ է: Քննարկումներ, որպես այդպիսին, խորհրդի նիստում չեն եղել: Գաղափարը քննարկման շատ փուլեր պետք է անցնի: Այդտեղ կան բացասական և դրական կողմեր: Դա համաժողովրդական քննարկման առարկա է դառնալու: Ես չեմ կարող դրա իրականացման ժամկետներն ասել: Այդ գաղափարը եղել է սրանից տարիներ առաջ: Շատ քաղաքական ուժեր կողմնակից են եղել այդ գաղափարին: Գաղափարը պետք է զարգացնել,-նշել է նա:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը