Լրահոս

02.11.2009 14:41


ՍԴՀԿ ԿՎ անդամներ. «ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը ապատեղեկատվություն է տարածել»

Մենք` ՍԴՀԿ ԿՎ անդամներ` Ալբերտ Գաբրիելյանս (ՍԴՀԿ անդամ 1991թ), Ալեքսանդր Ալեքյանս (ՍԴՀԿ անդամ 1993թ) և Էդիկ Պետրոսյանս (ՍԴՀԿ անդամ 2001թ) հայտարարում ենք, որ ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը սույն թվականի նոյեմբերի 2-ին, ոտնահարելով ՍԴՀԿ կանոնադրությունը, ապատեղեկատվություն է տարածել էլեկտրոնային կայքերում: Նա մասնավորապես հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Վարդան Խաչատրյանը դեռևս ՍԴՀԿ անդամ է: Ն. Գալստյանի հայտարարությանը ՍԴՀԿ վարչությունը կանրադառնա վարչության նիստում: Ինչ վերաբերվում է Վ. Խաչատրյանին ապա, որպես ՍԴՀԿ վարչության անդամներ հայտարարում ենք' Վ. Խաչատրյանը 2009 թ.-ի հոկտեմբերի 31-ից այլևս ՍԴՀԿ անդամ չի և ոչ ոք իրավասու չէ'

Համաձայն ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի (ընդունված 03.07.2002թ) և Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծրագիր - կանոնագրի, բեկանել ԿՎ-ի որոշումը:

Վ. Խաչատրյանի դիմումին ՍԴՀԿ-ն կանրադառնա 1 տարի անց:

Այս խորագրի վերջին նյութերը