Տնտեսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանում կրճատվել է գործազուրկների նպաստը
Նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով Ադրբեջանում ծագած լուրջ տնտեսական ճգնաժամի պատճառով պետական կառույցներում զանգվածային կրճատումներին զուգահեռ՝ կրճատվել է նաեւ գործազուրկներին տրվող նպաստի չափը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Նշվում է, որ գործազրկության համար տրվող նպաստի միջին չափն Ադրբեջանում վերջին մեկ ամսում 6,1 մանաթով կրճատվել է` իջնելով 248,3 մանաթի:
Ադրբեջանում 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ՝ զբաղվածության ծառայության կենտրոնների կողմից պաշտոնապես գործազուրկ գրանցված քաղաքացիների թիվը, ըստ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի, կազմել է 29 200 հոգի: Պաշտոնական թվերով գործազուրկների 39,1 տոկոսը կանայք են:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։