Լրահոս

18.05.2015 15:52


Ռուս–ադրբեջանական սահմանին լայնամասշտաբ գործողություններ են

Ռուս–ադրբեջանական սահմանին լայնամասշտաբ գործողություններ են

Ադրբեջանի հյուսիսային և հյուսիսարևմտյան և Ռուսաստանի սահմանային շրջաններում լայնամասշտաբ գործողություններ են ընթանում՝ «Սահմանային վահան» անվանումով։ Այս մասին գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Նշվում է, որ դրանց մասնակցում են Ադրբեջանի ՆԳ աշխատակիցներն ու Ռուսաստանի իրավապահները, և որ «Սահմանային վահան»–ը նպատակ է հետապնդում պայքարել կազմակերպված հանցավորության, ապօրինի միգրացիայի, թմրանյութերի ու զենքի անօրինական շրջանառության դեմ:

Մինչև մայիսի 23-ը ոստիկանական հատուկ անցակետերում ստուգվելու են սահմանը հատող բոլոր ավտոմեքենաները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը