Լրահոս

01.12.2010 10:25


Էկվադորը «WikiLeaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանջին ապաստան չի տրամադրի

Էկվադորը «WikiLeaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանջին ապաստան չի տրամադրի

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հերքել է «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին  ապաստան տրամադրելու՝ Էկվադորի պատրաստակամության մասին լուրը։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը։

Կորրեայի խոսքերով՝ նման առաջարկություն է արել Էկվադորի արտգործնախարարության պաշտոնյան, սակայն ոչ ոք նրան նման իրավասություն չէր տվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Էկվադորը պատրաստ է ապաստան տրամադրել «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին։

 

Այս խորագրի վերջին նյութերը