Լրահոս

02.11.2009 13:47


Անահիտ Բախշյան. «Այսօր ժողովրդական դիվանագիտությունը չի կայանում»

Անահիտ Բախշյան. «Այսօր ժողովրդական դիվանագիտությունը չի կայանում»

-Այսօր ժողովրդական դիվանագիտությունը չի կայանում, քանի որ արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաների մոտ կա այդ հմտությունների պակաս,- ժողովրդական դիվանագիտության վերաբերյալ խոսելիս «Դուպլեքս» ակումբում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

Նա նաև նշել է, որ չնայած նրան, որ վերջերս մեր պատգամավորները եղան Մոսկվայում, իսկ դրանից առաջ Ադրբեջանի պատգամավորները եղան Հայաստանում, այնուհետև մերոնք գնացին Բաքու, և հիմա էլ Ռուսաստանն է ուզում միջնորդի դեր կատարել այդ դիվանագիտությունն ինչ-որ մակարդակի հասցնելու համար, ինքը վտանգ է տեսնում։ Վտանգն այն է, որ կարծես խոսակցություններ են գնում, թե իշխանությունները ցանկանում են, որ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ, սակայն այդ խոսակցությունները կարող էին իրականություն դառնալ, եթե հատկապես վերջին՝ մոսկովյան հանդիպման ժամանակ Հայաստանի պատգամավորների հետ միասին մասնակցեին նաև ԼՂՀ պատգամավորներից ոմանք։

-Կարծում եմ՝ մեծ բան պետք չէր հասկանալու, որ դա շատ լավ առիթ էր, որ գործընթացն այդ ուղղությամբ գնա,- ընդգծել է նա։

Նա ցավով է նշել նաև, որ ժողովրդական դիվանագիտության զարգացմանն ուղղված գրեթե բոլոր քայլերն արվում են միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից, և «եթե իրենք են կազմակերպում, իրենք են ֆինանսավորում, իրենք էլ որոշում են, թե ով և ինչպես պետք է մասնակցի, և նույնիսկ ինչ պետք է խոսվի».

-Մեր իշխանությունն այդ ուղղությամբ շատ լուրջ ներդրում պետք է անի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը