Լրահոս

02.11.2009 13:18


ՀՅԴ–ի թիրախն է դառնալու Սահմանադրական դատարանը

ՀՅԴ–ի թիրախն է դառնալու Սահմանադրական դատարանը

ՀՅ Դաշնակցության թիրախն է դառնալու ՀՀ սահմանադրական դատարանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը՝ նշելով, որ իրենց կուսակցությունը մի շատ լուրջ փաստաթուղթ է պատրաստում ՍԴ ներկայացնելու համար, որտեղ մանրամասն կապացուցվի, թե Հայաստան-Թուրքիա ստորագրված արձանագրություններն ինչո՞ւ չպետք է վավերացվեն։ Իսկ եթե, այդուհանդերձ, ՍԴ-ն հաստատի այդ արձանագրությունների սահմանադրականությունը, ապա, Հ. Կարապետյանի խոսքերով, ՀՅԴ-ի հաջորդ թիրախն է դառնալու ՀՀ ԱԺ-ն։

Հ. Կարապետյանը «7օր»-ին ասել է նաև, որ ՀՅ Դաշնակցությունը բազմաթիվ միջոցառումներ է նախապատրաստել, այդ թվում՝ նաև հրապարակային, որպեսզի արձանագրությունների վավերացումը խորհրդարանում կասեցվի։

Բացի այդ, Դաշնակցությունը շարունակելու է արձանագրությունների դեմ ստորագրահավաքը, և այս անգամ այն կազմակերպվելու է ոչ միայն հանրապետության հրապարակում, այլ նաև տարբեր մարզերում ու համայնքներում։ Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե ՀՅԴ-ն նման միջոցառումներ էր ձեռնարկում նաև մինչև արձանագրությունների ստորագրումը, բայց, միևնույն է, դրանք ստորագրվեցին, Հ. Կարապետյանը պատասխանել է.

-Կարծում եմ, որ այս միջոցառումների արդյունքում չեն վավերացվի արձանագրությունները, որովհետև հնարավոր չէ  հաշվի չնստել ժողովրդի կարծիքի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը