Լրահոս

03.02.2011 15:38


Եգիպտոսի անկարգությունները կարո՞ղ են փոփոխություններ մտցնել Հայաստանի ներքաղաքական կյանքում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եգիպտոսում տիրող իրավիճակի մասին խոսել է ԵՊՀ քաղաքակրթական և մշակութաին հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Հայկ Քոչարյանը։ Նա նշեց, թե նախագահ Մուբարաքի կողմնակիցների ցույցը ավելի պատրաստված ու կազմակերպված էր, քան ընդդիմադիրներինը, որը ցույց տվեց, որ Մուբարաքը դեռևս կարողանում է տիրապետել երկրին։ Նշենք, սակայն, որ արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ի պաշտպանություն Մուբարաքի հանդես եկող ցուցարարները քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու զինվորականներ են։

Փորձագետը նշեց նաև, որ վաղը կկայանա ընդդիմության վերջնական մեծ հավաքը, որը և ցույց կտա, թե ինչի է այն ընդունակ ։

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչքանով Եգիպտոսում տեղի ունեցող գործողությունները կազդեն Հայաստանի վրա, Հայկ Քոչարյանը դժվարացավ միանշանակ պատասխանել' նման դեպքեր Հայսատանաում կլինե՞ն, թ՞ե ոչ։ Սակայն, նրա կարծիքով, ներքաղաքական դաշտում աշխուժացում և փոփոխություններ կլինեն։

Այս խորագրի վերջին նյութերը