Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.34-ին Թալին քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի մայրուղու 61-րդ կմ-ում' Դավթաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում' Գուրգեն Գրիգորյանին պատկանող «ԳԱԶ-31» մակնիշի 04 ԼԼ 130 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդն ու ուղեւորն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել 1977թ. ծնված Գ. Գրիգորյանը եւ ուղեւոր, 1992 թ. ծնված Վրեժ Գրիգորյանը:
Տուժածները տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:
Վ. Գրիգորյանը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Գ.Գրիգորյանը տեղափոխվել է Երևան:
Մեքենան ընկել է ձորը