Լրահոս

02.11.2009 11:50


Սլովակիայում բացվել է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը

Սլովակիայի մշակույթի նախարարության ցուցասրահում կայացել է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ֆոտոցուցահանդեսի պաշտոնական բացումը: Այդ մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ս.թ. հուլիսին Սլովակիա այցելության ընթացքում: Ցուցահանդեսի բացման հետ կապված աշխատանքներն իրականացվել են երկու երկրների մշակույթի նախարարությունների, Վիեննայում Հայաստանի դեսպանության եւ Ս. Փարաջանովի թանգարանի համատեղ ջանքերով:

Բացման խոսքով հանդես են եկել Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը, Սլովակիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Ներկա են եղել Սլովակիայի քաղաքական, հասարակական եւ մշակութային շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ:

Այս խորագրի վերջին նյութերը