Լրահոս

01.12.2010 10:19


«WikiLeaks»–ի հիմնադրի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

«WikiLeaks»–ի հիմնադրի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Ինչպես գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) միջազգային հետախուզում է հայտարարել «WikiLeaks» ինտերնետային պարբերականի հիմնադիր Ջուլիան Ասանջայի նկատմամբ, ում Շվեդիայի իշխանությունները մեղադրում են բռնաբարության և սեքսուալ ոտնձգություններ կատարելու համար։

Համաձայն տարածված տեղեկատվության՝ Ինտերպոլը 39-ամյա Ասանջային «կարմիր ծանուցագիր» է ցույց տվել, որը համարժեք է առավել հետախուզվող դեմքերի ցանկում նրան գրանցելուն։

Նշենք, որ Շվեդիայի դատախազությունը Ասանջայի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու դիմումն Ինտերպոլին էր ներկայացրել նոյեմբերի 20-ին։ Ավելի վաղ Ստհոկհոլմի դատարանը բավարարել էր Ջուլիանին կալանքի վերցնելու դատախազության հայցը։

 

Այս խորագրի վերջին նյութերը