Լրահոս

02.11.2009 11:06


Փիթեր Սեմնեբի. «Հայաստանը կգիտակցի, որ ղարաբաղյան հարցում ստատուս քվոն չի կարող ընդմիշտ շարունակվել»

Փիթեր Սեմնեբի. «Հայաստանը կգիտակցի, որ ղարաբաղյան հարցում ստատուս քվոն չի կարող ընդմիշտ շարունակվել»

Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն ինչպիսին հիմա են, չեն կարող ընդմիշտ շարունակվել, և բոլորը պետք է հարմարվեն կարգավորման հեռանկարին, սահմանի բացմանը և այլն... Պատերազմը Վրաստանում բոլորին ցույց տվեց, որ մեծ ռիսկեր կան տարածաշրջանային հակամարտությունների շարունակության հետ կապված։ Դա որոշակի ակտիվություն մտցրեց նաև հայ-թուրքական հարաբերություններում։ Այս մասին «Վրեմյա նովոստեյ»-ին տված հարցազրույցում ասել է  Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։

«Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված, որքա՞ն լուրջ կարող է Ադրբեջանը վիրավորված լինել թուրքական կառավարությունից Հայաստանի և Թուրքիայի՝ իրար ընդառաջ գնալու պատրաստակամությունից» հարցին Փիթեր Սեմնեբին պատասխանել է.

-Մենք համոզված ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ է ստեղծում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական դինամիկա է ստեղծում։ Մի իրավիճակում, երբ հայկական ղեկավարությունը միաժամանակ բազմաթիվ խնդիրների հետ է բախվում, այս կարգավորումը հնարավորություն կտա նրանց կենտրոնանալ հետևյալ մեծ և բարդ խնդիրների վրա։ Ես համոզված եմ, որ հայկական ղեկավարությունը կգիտակցի, որ ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն չի կարող ընդմիշտ շարունակվել։ Պետք է ուղղակի ճիշտ պայմաններ ստեղծել, որ ղեկավարությունը կարողանա զբաղվել նաև ղարաբաղյան հարցով։ Ես հիմա չեմ համարձակվում խոսել հստակ զիջումներից։ Ամեն ինչ հստակ ուրվագծված է մադրիդյան սկզբունքներով, որոնք հիմա՝ Մեծ ութնյակի հանդիպումից հետո, հայտնի դարձան։ Իհարկե, ամենադժվար խնդիրները մանրամասների մեջ են, սակայն, ընդհանուր առմամբ, այնտեղ ուրվագծվում են լուծումներ, որոնցով երկու կողմերն էլ զիջումներ են անում, իսկ ամենադժվար հարցերը, այսինքն՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցերը, հետաձգվում են անորոշ ապագա»։

Այս խորագրի վերջին նյութերը