2013–ին ԱՄՆ կոնգրեսականների ուղևորությունը Բաքու ֆինանսավորել է Ադրբեջանը
2013թ.Կասպից ծովի գիտաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ կոնգրեսականների ուղևորությունը Բաքու իրականացել է ադրբեջանական կառավարության գաղտնի ֆինանսավորմամբ։ Այս մասին գրում է «Associated Press»-ը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը պաշտոնական հետաքննություն է սկսել այդ հարցով։
Ավելի վաղ «The Washington Post» ամերիկյան պարբերականը, էթիկայի հանձնաժողովի գաղտնի զեկույցին հղումով, գրել էր, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գաղտնի ֆինանսավորել է ԱՄՆ Կոնգրեսի 10 և անձնակազմի 32 անդամի ուղևորության բոլոր ծախսերը։
Զեկույցում ասվում է, որ օրենսդիրները և նրանց աշխատանքային անձնակազմի անդամները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել գործուղման ծախսերի համար, ինչպես նաև մետաքսե շարֆեր, բյուրեղապակյա սպասք և ադրբեջանական գորգեր՝ 2.500-10.000 դոլար արժողությամբ: Ընդհանուր առմամբ, կոնգրեսականների ուղևորությունն արժեցել է 112.899 դոլար։
2013–ին ԱՄՆ կոնգրեսականների ուղևորությունը Բաքու ֆինանսավորել է Ադրբեջանը
2013թ. Կասպից ծովի գիտաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ կոնգրեսականների ուղևորությունը Բաքու իրականացել է ադրբեջանական կառավարության գաղտնի ֆինանսավորմամբ։ Այս մասին գրում է «Associated Press»-ը։

7or.am