Լրահոս

02.11.2009 10:41


Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշան՝ Գարեգին Երկրորդ կաթողիկոսին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին։

«Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ունեցած բացառիկ ավանդի համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,-ասված է հրամանագրում։

 

Այս խորագրի վերջին նյութերը