Լրահոս

03.02.2011 15:36


Ալ. Իսկանդարյան. «Իշխող կուսակցության ներսում կա լուրջ մրցակցություն»

Ալ. Իսկանդարյան. «Իշխող կուսակցության ներսում կա լուրջ մրցակցություն»

-Քաղաքականությունը տարակարծություն է, որն արտահայտվում է հասարակական ոլորտում։ Քաղաքականությունը այդպիսին է,- այսօր լրագրողներին է ասել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Անդրադառնալով ներկոալիցիոն հարաբերություններին՝ նա նշել է, որ մրցակցությունը միայն կոալիցիայի ներսում չէ։ «Հայաստանում կա այսպիսի արտահայտություն՝ իշխող կուսակցություն և ընդդիմություն։ Իմ կարծիքով, ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսն իրականում գոյություն չունեն։ Հայաստանում չկա ընդդիմություն, Հայաստանում կան ընդդիմություններ։ Եվ Հայաստանում չկա իշխող կուսակցություն, այն մոնոլիտ չէ։ Այդ, այսպես կոչված, իշխող կուսակցության ներսում կա լուրջ մրցակցություն՝ տնտեսական ռեսուրսների համար, նախարարական աթոռների համար և այլն։ Դա սովորական երևույթ է»,-ասել է Իսկանդարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը