Հարցազրույց

15.05.2015 10:45


Ս. Խաչատրյանի խորհրդական. «Ոստիկանները չեն փնտրում Սյունիքի մարզպետի որդուն»

Ս. Խաչատրյանի խորհրդական. «Ոստիկանները չեն փնտրում Սյունիքի մարզպետի որդուն»

«ԳԱԼԱ»-ի լրագրողը զրուցել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի հետ:

–Պարո՛ն Հովհաննիսյան, Սուրիկ Խաչատրյանը Հայաստանո՞ւմ է. նրա հետ կապ հաստատել չի ստացվում:

–Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում է. նա իր պաշտոնական պարտականությունները կատարում է: Ինքը բոլոր լրագրողների հետ էլ շփվում է, մի՛ անհանգստացեք:

–Իսկ նրա որդին որտե՞ղ է:

–Մարզպետն արդեն ասել է, թե որտեղ է իր որդին (նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրողին հայտնել էր, որ իր որդին Հայաստանում է):

–Հայաստանից հեռացե՞լ է:

–Մարզպետի որդին օգտվում է սահմանադրական իր իրավունքից՝ ազատ տեղաշարժի: Նա կարող է ցանկացած ազատ տեղաշարժման, քանի որ համապատասխան մարմինների կողմից սահմանափակված չէ, նա իրավունք ունի սահմանադրական շարժվել:

–Բայց նրան ոստիկանները փնտրում են:

–Ոչ մեկն իրեն չի փնտրում. լրագրողներն են կեղծ լուրեր տարածում, ոչ մեկն իրեն չի փնտրում:

–Փաստորեն, ոստիկանները չե՞ն փնտրում:

–Ես չգիտեմ՝ ոստիկաններն ինչ են անում. դա կարող եք հարցնել ոստիկաններից, բայց պաշտոնապես ոչ մեկը չի փնտրել իրեն:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը