Լրահոս

31.10.2009 13:41


Արևմուտքը կարող է չեզոքացնել Էրդողանին

Լոնդոնում լույս տեսնող արաբալեզու «Şark ül Evsat» թերթի «Արաբները դեռևս մտավախությամբ են նայում Թուրքիային» վերնագրով հոդվածում մեկնաբան Հասան Էլը, վերլուծելով Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջադարձը, գրել է, որ արաբները մտավախությամբ և հուսով են հետևում Թուրքիայի՝ Մերձավոր Արևելք վերադարձին։
Նրա խոսքերով՝ եթե Թուրքիան, ի տարբերություն Իրանի, իր այդ դիրքորոշման մեջ ընթանա օրինական ճանապարհով, ապա կարող է ստանալ Սիրիայի աջակցությունը։

Էլ Իմամն ընդգծել է, որ Եվրոպայից Թուրքիայի վերադարձն արաբական աշխարհ հեշտ գործընթաց չէ, և պարունակում  է բազմաթիվ ռիսկեր։ Այսպես, Թուրքիան մտերմանում է Իրանի հետ։ Այդ  երկրներն իրենց առջև նպատակ են դրել այսուհետ կրկնապատկել ապրանքափոխանակությունը, ստորագրել են տնտեսական համաձայնագիր։ Թուրքիան իր քաղաքական կողմնորոշմամբ աջակցում է պաղեստինցիներին. նա խզել է իր ռազմավարական հարաբերություններն Իսրայելի հետ, բացել է սահմանը Սիրիայի հետ, հրաժարվել է մասնակցություն ունենալ Աֆղանստանի ռազմական գործողություններին։ Այն ժամանակ, երբ Գերմանիան և Ֆրանսիան ընդգծված դեմ են արտահայտվել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելուն, ԱՄՆ-ը և Եվրոպան անհանգստություն են հայտնել Թուրքիայի իսլամական առարկությունների հանդեպ։

Այս ամենից ելնելով՝ արաբ մեկնաբանը, որի հոդվածն արտատպել է թուրքական «Ռադիկալ» թերթը, կանխատեսում է հետևյալ սցենարը. «Արևմտյան ռազմավարությունը հնարավորություն չի տա արևելյան առաջնորդին հասնել իր նպատակներին։ Արևմուտքը, որպեսզի ազատվի այդ առաջնորդից, պատրաստ է նույնիսկ քաղաքական կամ ազգային հարձակման»։

-Այն առաջնորդները, որոնք կցուցաբերեն թույլ դիրքորոշում այս հարցում, կչեզոքացվեն,-ընդգծել է հոդվածի հեղինակը և հավելել, որ այդպիսի առաջնորդները շատ են՝ քաղաքական առաջնորդներ Յասեր Արաֆաթը, Ջեմալ Աբդուլը (Եգիպտոս), Մուհամմեդ Մուսադիկը (Իրան), Իցհակ Ռաբինը (Իսրայել), Սադամ Հուսեյնը (Իրաք) և այլոք։

Ըստ «Vesti.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը