Լրահոս

31.10.2009 14:08


Դավիթ Հակոբյան. «...նրանք շարունակում էին Լևոն Տեր–Պետրոսյանի հետ քոչարի պարել»

Դավիթ Հակոբյան. «...նրանք շարունակում էին Լևոն Տեր–Պետրոսյանի հետ քոչարի պարել»

-Ես բոլոր հավակնորդներին սիրում եմ որպես իմ եղբայրներ, որպես իմ ազգի երեխաներ։ Ոչ մեկի նկատմամբ ես կոմպրոմատային մարտավարություն կիրառելու իրավունք չունեմ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավորության թեկնածու առաջադրվելու մասին՝ ասել է նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Հակոբյանը։

-Փաշինյան Նիկոլի հետ մենք կանգնած ենք եղել միևնույն հարթակի վրա միայն այն տարբերությամբ, որ երբ վճռական պահին ես, սպիտակ լայլաղն առած, քոչարի պարելու փոխարեն պահանջում էի «շտուրմ», նրանք շարունակում էին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ քոչարի պարել։

ՀՀ գլխավոր մարքսիստը հանրապետության նախագահին կոչ է արել ներողամիտ լինել և Նիկոլ Փաշինյանին ազատ արձակել, որպեսզի նա մտնի քաղաքական մարաթոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը