Լրահոս

03.02.2011 15:22


Լ. Ալեքսանյան. «Չի բացառվում լոկալ պատերազմ»

Լ. Ալեքսանյան. «Չի բացառվում լոկալ պատերազմ»

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերագործարկմանն ու ասել, որ ԵԽԽՎ-ում հակամարտության հետ կապված ոչ հայանպաստ մթնոլորտ է տիրում:

-Եթե հնարավոր լինի բոյկոտել և հանձնաժողովը չաշխատի՝ արժե բոյկոտել, իսկ եթե այն շարունակի աշխատել, առանց մեզ՝ չարժե: Եթե բոյկոտենք և մեկուսանանք ու մեր ձայնը լսելի չլինի՝ չարժե,-նշել է նա։

Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ Արցախի հարցի լուծում առայժմ չի լինի, քանի որ երկու ժողովուրդները պատրաստ չեն զիջումների գնալ, իսկ ստատուս-քվոյի պահպանումն էլ առայժմ մեզ ձեռնտու է: Նա նշել է, որ Ադրբեջանը շփման գծում շարունակելու է սադրանքների դիմել, սակայն պատերազմը ոչ ոքի ձեռնտու չէ։

-Չի բացառվում լոկալ պատերազմ, բայց այսօրվա վիճակով ոչ ոքի ձեռնտու չէ: Կան տարածաշրջանային կիսատ խնդիրներ, ուստի անհավանական է: Պատերազմը կարող է անկանխատեսելի լինել,-նշել է  Լեռնիկ Ալեքսանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը