Սերժ Սարգսյանի նախաձեռնած «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, ներքաղաքական նպատակ հետապնդող հակառուսական հիստերիայի խրախուսումը և ԵՄ–ի հետ ասոցացման արկածախնդրությունը մեզ մոտ պարարտ հող ստեղծեցին տարատեսակ գործիչների համար՝ Հայաստանի ու Ղարաբաղի շահերի հաշվին բիզնես–նախագծեր իրականացնելու, գրանտային խրախճանք կազմակերպելու, թշնամական երկրների գործակալական ցանցերում հայտնվելու համար։ Ի հայտ եկան նաև բացահայտ դավաճանությամբ աչքի ընկնողներ, որոնք միացել են թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին հետևողները գիտեն, որ այնտեղ շատ բարձր են գնահատում Հայաստանում գործող «Lragir.am»–ի տիպի կայքերին ու այդ կայքերում աշխատող վերլուծաբաններին։ Պատճառն այն է, որ «Lragir.am»–ներն օգնում են Ադրբեջանին ռուսական քաղաքական վերնախավում տեղ հասցնել այն միտքը, որ Հայաստանում լուրջ հակառուսական տրամադրություններ կան, որ Հայաստանը «քցելու» է ՌԴ–ին, և որ Մոսկվան պետք է աշխատի Բաքվի հետ՝ Ղարաբաղի գնով։
Ադրբեջանական քարոզչամեքենան ունի նաև երկրորդ կոդը, այն է՝ «Ադրբեջանը Ալիևի հմուտ ղեկավարությամբ զարգանում է, քանզի կարողացել է ճիշտ ներքին ու արտաքին քաղաքականություն վարել, իսկ Հայաստանը թուլանում է, քանզի կցված է պուտինյան Ռուսաստանին ու շուտով կոչնչանա»։
Բնական է, որ այս քարոզչակոդերը ավելի արժանահավատ դարձնելու համար Ադրբեջանին հայկական անուն ազգանուն ունեցողներ են պետք, որոնք կհաստատեն ալիևյան քաղաքականության ճշմարտացիությունը «հայկական» դիրքերից։ Այդպիսիք գտնվել են։ Խոսքս մասնավորապես տխրահռչակ Տիգրան Խզմալյանի մասին է, ով «երկուսը մեկում» տարբերակով է ձայնակցում ադրբեջանական քարոզչամեքենային։
Նա ադրբեջանական «Haqqin.az» կայքին տված հարցազրույցում հա՛մ ՌԴ–ին է հայհոյում՝ նպաստելով Կրեմլում Բաքվի տարածած այն տեսակետի ամրապնդմանը, որ Հայաստանում կա հակառուսական տրամադրություն և հետևաբար պետք չէ Հայաստանի հետ ռազմական համագործակցություն ունենալ, հա՛մ էլ՝ հաստատում է ադրբեջանական այն «քարոզչաշտամպը», ըստ որի՝ Հայաստանը կցված է պուտինյան Ռուսաստանին և այդ իսկ պատճառով էլ թուլանում է։
Հատուկ ընդգծենք, որ Տիգրանը Խզմալյանը հակահայկական քարոզ տանող այդ կայքի հետ զրույցում օգտագործել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված բանաձևը՝ նշելով, որ Ադրբեջանը, ի տարբերություն նախկին ՍՍՀՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, մասամբ է կիսում Ռուսաստանի ազդեցությամբ պայմանավորված ծանր ճակատագիրը։ Իսկ նման բաները պատահական չեն լինում։ Այդպիսով այդ «դիշովկեն» բացահայտվել է և հանդես եկել ադրբեջանական դիվերսանտի էնտուզիազմով, բայց թերևս այլ տարբերակ չի ունեցել, քանզի նրանից պահանջել են «լակմուսի թղթի» փորձությունն անցնել և բաց հաշվետվություն ներկայացնել Ալիևին։
Ուշագրավն այն է, որ որպես մի քանի տիրոջ ծառա՝ Խզմալյանը չի մոռանում նաև հայաստանյան թեմայով «դհոլություն» անել ադրբեջանական մամուլի էջերում։ Նա Հայաստանում տիրող ծանր վիճակի համար մեղավոր է համարում Վլադիմիր Պուտինին, Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանի հանրությանը, ընդդիմությանը և նոր միայն Սերժ Սարգսյանի վարչակազմին։ Վերջինիս նա համարում է վատ ժառանգության կրող և Հայաստանում պուտինյան Ռուսաստանի քաղաքականության հետևանք։ Խզմալյանը նաև հատուկ գեղամյանություն է անում Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ պաշտպանելով Սերժ Սարգսյանին։
Նկատենք, որ այս ձևակերպումներն ամբողջությամբ համընկնում են Բաղրամյան 26–ին կից «անկախ» լրատվամիջոցների կողմից տարիներ շարունակ տարածվող կոդերին։
Եվ այսպես, հարկ է արձանագրել, որ ադրբեջանական կողմը նշանակալի հաջողությունների է հասնում քարոզչական դաշտում։ Նրանց հաջողվել է «ափաշքարա» հանդես եկող գործակալներ գտնել Հայաստանում։ Այդ գործակալներն, ի դեպ, հաճույքով համագործակցում են նաև Բաղրամյան 26–ի հետ՝ «արևմտամետության», Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ գեղամյանություն անելու և հակառուսական հիստերիա բարձրացնելու հարցերում։ Ահա այսպիսին է «նախաձեռնողական» քաղաքականության բուն արդյունքը։
Տիգրան Խզմալյանը «Ֆուտբոլային» դիվանագիտության շահառուներից է։ Նրան, ինչպես որ ռուսական քաղաքական դաշտի ծաղրածու Ժիրինովսկուն ու մյուսներին նույն փաթեթով են Բաքվում հավաքագրել, քանզի այդպիսի հնարավորություն է Ադրբեջանին տրվել հենց «Ֆուտբոլայի՛ն» դիվանագիտության արդյունքում։
Հայաստանում 2008–ից հետո քաղաքական մթնոլորտ է փոխվել և այդ մթնոլորտում սկսել են դրսևորվել Տիգրան Խզմալյանի պես «դիշովկեքը»։ Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ այս իշխանություններն են Հայաստանում, թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային ծառայողները կարող են հանգիստ վխտալ այստեղ։
Նորմալ երկրում Տիգրանին անմիջապես կտանեին ԱԱԾ–ի համապատասխան սենյակ՝ համապատասխան հոդվածով գործ հարուցելով նրա դեմ։ Բայց դե այս իշխանությունները կալանավորում ու ահաբեկում են բացառապես նրանց, ովքեր իրենց աթոռին են սպառնում։ Իսկ ահա ադրբեջանական շահերին ծառայողները նրանց համար վտանգավոր չեն։ Չէ՞ որ ներքաղաքական հարցերում նրանք նույն գծի մեջ են։
Եզրակացությունը մեկն է՝ փոխել այս իշխանությունը և վարվող քաղաքականությունը։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Տիգրան Խզմալյանն ակտիվ քաղաքական և «թունդ ընդդիմադիր» գործունեությամբ էր զբաղված այն փուլում, երբ ԲՀԿ–ն իր քաղաքական գործընկերների հետ միասին վտանգ էր ներկայացնում Սերժ Սարգսյանի համար։ Սույն «հեղափոխականն» ու «քաղաքացիականն» ընդգրկվել էր Ժիրայր Սեֆիլյանի թիմում և միևնույն ժամանակ հաջողացրել էր իր կնոջը տեղավորել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում։
Երբ իշխանությունները կարողացան չեզոքացնել Գագիկ Ծառուկյանի գործոնը, Խզմալյանն անմիջապես այլ առաջադրանք ստացավ՝ «100–ամյակը ռեժիմի հետ» ծրագրի շրջանակներում։
Տիգրան Խզմալյանի հաշվետվությունն Իլհամ Ալիևին