Լրահոս

31.10.2009 12:40


Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը կանգնելու է դատարանի առաջ

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը կանգնելու է դատարանի առաջ

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մեղադրվում է պետական ունեցվածքը վատնելու մեջ։ Նրա գործն արդեն դատարանում է։ Ժակ Շիրակին, ով 1977-1995թթ.-ին եղել է Փարիզի քաղաքապետ, և 9 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանքները ներկայացվել են 2007թ.-ին։ Ըստ նախաքննության, նրանք իրենց կուսակցության աշխատողներին վճարում էին քաղաքային բյուջեից՝ ձևակերպելով վերջիններիս որպես քաղաքապետարանի աշխատակիցներ։ 1995-2007թթ.-ին, որպես Ֆրանսիայի նախագահ, Ժակ Շիրակն օգտվել էր իր անձեռնմխելիության իրավունքից։ Ֆրանսիայի պատմության մեջ նա կլինի առաջին «էքս» նախագահը, ով կանգնելու է դատարանի առաջ։

Այս խորագրի վերջին նյութերը