Լրահոս

31.10.2009 12:32


Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

Նոյեմբերի 2-ին Մոսկվայում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծում, Ռուսաստանի դերը» թեմայով կլոր սեղան-նիստ տեղի կունենա։ Ժամանակակից աշխարհի քաղաքականության և կրոնների ռազմավարական հետազոտության կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի հետ համատեղ քննարկումները կազմակերպել է «International Alert»-ը։ Ելույթով հանդես են գալու «International Alert»-ի Եվրասիայում ծրագրերի նախագծերի տնօրեն Դեսիսլավ Ռուսանովը, «International Alert» ծրագրի տնօրեն Ֆիլ Շամփեյնը, 1-ին ալիքի հաղորդավար, ՌԴ ՀՊ անդամ Մաքսիմ Շևչենկոն, քաղաքագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկեդոնովը, պրոֆեսոր, «Քառնեգի» կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն և այլոք։ 

Կլոր սեղանին մասնակցելու են նաև Ռուսաստանի իսլամական կոմիտեի ներկայացուցիչ Հեյդար Ջեմալը, Լոմոնոսովի անվանՄոսկվայի պետական համալսարանի սոցիալական համակարգերի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Կուրղինյանը, «Ռիա Նովոստի»-ի ԱՊՀ և բալթյան երկրների գլխավոր տնօրինության տնօրեն Ալան Կասաևը, ռուսական, հայկական, ադրբեջանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Այս խորագրի վերջին նյութերը