Բաժակաճառային դեմագոգիան ու սիրիահայերի ճակատագիրը
Սիրիայում ռազմական գործողությունները նոր փուլ են մտել։ Կրակակետում Հալեպն է։
Ինչպես հայտնի է, մենք Հալեպում հսկայական հայկական համայնք ունենք, որը, փաստորեն, թուրքական աջակցությամբ գործող գրոհայինների թիրախում է հայտնվելու։
Մեր հայրենակիցները կյանքի ու մահվան սահմանագծին են։
Ինչպես տեղեկացնում է «Aleppo» ոչ կառավարական կազմակերպությունը, վերջին օրերին Հալեպում ստեղծված օրհասական դրության պատճառով մեծաթիվ հալեպահայեր են դիմել «Հալեպ» հայրենակցական բարեգործական ՀԿ–ին՝ օգնելու իրենց ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս՝ դեպի Հայաստան:
Պաշտոնական Երևանը դեռևս որևէ կերպ չի արձագանքում այս կոչին։ Սրանք միայն կարողանում են անպտուղ խորհրդաժողովներ կազմակերպել, «հայրենասիրություն» քարոզել բաժակաճառերի շրջանակներում, անմոռուկի բիզնես անել, ինչպես նաև «Արի՛ տուն, 1000 դոլար փող դիր բանկում ու գնա՛» ծրագիրն առաջ քաշել։
Հա, չմոռանամ։ Հայաստանյան իշխանությունների մոտ լավ ստացվում է նաև թալանը՝ բյուջետային «ատկատներ», կեղծ «տենդերներ», տեխնիկական սարքերի միջոցով ու կարմիր գծերի օգնությամբ վարորդների «ռեկետ», «օլիգարխների» էքսպրոպրիացիա և այլն։
Հիմա խնդիրը շատ հստակ է դրված։ Կա՛մ Հայաստանի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կկազմակերպի սիրիահայերի տարհանումը ռազմական գործողությունների կիզակետից, կա՛մ ոչ պակաս պատասխանատու կլինի Սիրիայում ապրող հայերի կյանքին սպառնացող վտանգի համար։

Գևորգ Գևորգյան