Լրահոս

31.10.2009 12:07


Ծնունդով գյումրեցի Բելառուսիայի նախարարը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունները

Ծնունդով գյումրեցի Բելառուսիայի նախարարը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունները

Աշխատանքային այցով այսօր Գյումրի էր այցելել ծնունդով գյումրեցի, Բելառուսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը:

Լրագրողների խնդրանքով Մարտինովն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ մասնավորապես նշելով. «Մենք ողջունում ենք հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները, արձանագրությունների ստորագրումը: Մենք վստահ ենք, որ այդ փաստը տարածաշրջանում իրավիճակի փոփոխության կարևորագույն գործոն է: Հուսով ենք, որ երկու կողմերն էլ շատ շուտով կվավերացնեն այս արձանագրությունները: Կարծում ենք, որ դա ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական կարևոր ազդեցություն կունենա ինչպես բարեկամ Հայաստանի, այնպես էլ բարեկամ Թուրքիայի համար»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը