Լրահոս

31.10.2009 10:07


Մերզլյակով. «Աթենքում Մահմեդյարովի և Նալբանդյանի հանդիպումը անխուսափելի է»

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հնարավոր է հանդիպեն Պրահայում։  

Ինչպես հաղորդում «АПА» գործակալությունը, նա ասել է, որ Աթենքում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո այդ հանդիպումը ամենայն հավանականությամբ կկայանա։
-Մենք սովորաբար մասնակցում ենք ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։ Դա պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ-ն է իրականացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը,-ասել է Յուրի Մերզլյակովը։

Նա նաև հաստատել է, որ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կժամանեն տարածաշրջան։ Մերզլյակովի խոսքերով՝ կոնկրետ օրն ու ուղղությունը դեռ որոշված չէ։ Այն հարցին, թե կառաջարկե՞ն նրանք երկու երկրների նախագահների նոր հանդիպում՝ նա պատասխանել է. «Մեր հանդիպումների մանրամասները չեմ կարող բացահայտել»։

Ըստ «Bakililar.AZ»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը