Լրահոս

31.10.2009 09:59


Սեյրան Օհանյան. «…այդպես եղել է, այդպես էլ կլինի»

Սեյրան Օհանյան. «…այդպես եղել է, այդպես էլ կլինի»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս. Աբիևն օրերս կրկին հանդես է եկել զավեշտալի հայտարարություններով: Այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալու խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինիր հարցերն է ուղղել ԱրմԱր լրատվական գործակալության թղթակիցը:

-Աբիևի՝ ցանկալին որպես իրականություն տեսնելու ձգտումը հասկանում ենք: Խորհուրդ եմ տալիս նրան մեկնաբանել իր երկրի նախագահի շրջայցերը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի այցելությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա նա կարող է այցելել ցանկացած ժամանակ: Այդպես եղել է, այդպես էլ կլինի,- ասել է Ս. Օհանյանը,- առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարներն այդպիսի անլուրջ հայտարարություններ են անում: ԼՂՀ-ում անցկացվող զորավարժությունները մշտապես ցավագին են ընդունվել նրանց կողմից: Պաշտպանության բանակն այսօր մարտունակ է և ունի բարձր փորձառություն, ժամանակակից սպառազինություն ու պատրաստ է դիմագրավելու ցանկացած ոտնձգության: Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին արվող հայտարարություններին, ապա ես չեմ ցանկանում մեկնաբանել դրանք: Կարող եմ ասել միայն, որ բանակների մարտունակությունը չի չափվում մերկապարանոց հայտարարություններով: Վստահ եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այդ մասին լավ գիտի:

 

Այս խորագրի վերջին նյութերը