Հայտնի է, որ իր վարած արտաքին եւ ներքին քաղաքանությանը վերաբերող հարցերին Սերժ Սարգսյանը սիրով պատասխանում է միայն օտարերկրյա լրատվամիջոցներին: Նա միայն օտարներին է բացատրում իր կողմից միանձնյա ընդունած որոշումների ու քայլերի տրամաբանությունը, ինչից հետո հայաստանյան լրատվամիջոցները տարածում են օտարերկրյա լրատվամիջոցների հրապարակումները, եւ Հայաստանի ժողովուրդը միայն այդ ժամանակ է տեղեկանում, թե Սարգսյանն ինչու այս բանն այսպես արեց կամ չարեց, եւ կամ ինչ է արել անցած տարիներին, եւ ինչ է մտադիր անել ապագայում:
Դե ինչ, կարող ենք անել, երբ նա սեփական ժողովրդին անմիջականորեն բացատրություններ տալու փոխարեն, ընտրել է «չերեզ» օտարերկրյա լրատվամիջոցներ տարբերակը:
Թեպետ, ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին անդրադարձները (հավանաբար, զրուցակցի խնդրանքով) շատ քիչ են օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակված հարցազրույցներում կամ դրանցում հրապարակված «հեղինակային» հոդվածներում (որոնք վճարովի հիմնունքներով հրատարակվում են), այնուհանդերձ, երբեմն այդ հարցերն էլ չեն շրջանցվում:
Օրինակ՝ Պոզների հարցազրույցում Սարգսյանն իր ձեռքբերումը համարեց այն, որ անցած տարիներին կարողացել է հավատարիմ թիմ հավաքել: Ըստ էության, սա է եղել նրա միակ «ձեռքբերումը» (հավաքել է այնպիսի թիմ, որին մաս են կազմում Լիսկան եւ նմանատիպ «պետական այրերը»):
Մնացած ոլորտներում արձանագրված ձեռբերումների մասին ավելորդ է խոսել, քանի որ այդպիսիք ուղղակի չեն եղել, ու չկան:
2013-ի սեպտեմբերի 3-ից մինչ օրս Սերժ Սարգսյանը չէր բացահայտում սեփական որոշման դրդապատճառները: Այն, թե ինչու Հայաստանը Եվրոպայի փոխարեն շրջվեց դեպի Ռուսաստան, ավելի կոնկրետ՝ Եվրասիական տնտեսական միություն:
Օրեր առաջ, ահա, «Washington Post» պարբերականի հետ զրույցում, նա վերջապես խոսել է այդ թեմայով: Ըստ Ս. Սարգսյանի՝ հայկական կոնյակը չի կարող վաճառվել Փարիզում, սակայն այն լավ է վաճառվում Ռուսաստանի Դաշնությունում: Այդ պատճառով էլ որոշեց միանալ ԵՏՄ-ին եւ հրաժարվել ԵՄ ասոցացման համաձայնագրից:
Այսինքն, մոտ չորս տարի ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում (որոնց վրա քիչ փող չի ծախսվել) Հայաստանում ոչ ոք (առաջին հերթին՝ Սարգսյանը) գլխի չի ընկել, թե որտեղ է ավելի լավ վաճառվում մեր կոնյակը: Եվ միայն 2013-ի սեպտեմբերից օրեր առաջ պարզեցին, որ հայկական կոնյակի վաճառքի լավագույն տարածքը Ռուսաստանն է:
Չորս տարի էր պետք՝ հասկանալու համար, որ «կոնյակը կծախենք՝ կապրենք» տարբերակը կգործի միայն ԵՏՄ-ում:
Ամերիկյան պարբերականին Սարգսյանը նաեւ ասել է, որ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը ԵՄ–ի հետ շահավետ չէր լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ մնում է փակ:
«Հայաստանիտնտեսությունըպետքէզարգանա 10-15 տարի՝օգտվելուհամարԵվրոպայիհետազատառեւտրիռեժիմից, իսկայսընթացքումմարդիկպատրաստչենտառապելերկարժամկետով»,- ասել է Ս. Սարգսյանը:
Իրողությունն այն է, որ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ՝ ընթանում էր «ֆուտբոլային» դիվանագիտությունը, եւ ավելի քան պարզ էր՝ Թուրքիան սահմանը չէր բացելու, քանի որ Սարգսյանը փակ սահմանով գնաց Թուրքիա՝ ֆուտբոլ դիտելու:
Իսկ Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ Սարգսյանի դիտարկումը շատ սրտառուչ է: Հիմա հանկարծ հիշեց ժողովրդի տառապանքի մասին: 2008-ից ի վեր՝ մեր տնտեսությունը ոչ միայն չի զարգացել, այլ հետընթաց է արձանագրել, ու զարգացման երաշխիք էլ չկա, եթե այս իշխանությունը մնա:
Միայն կոնյակով եւ այն Ռուսաստանում վաճառելով երկրի տնտեսությունը չի զարգանա, իսկ Սարգսյանի հույսը, փաստորեն, միայն կոնյակն է: Հարցն այստեղ Ռուսաստանը կամ ԵՏՄ-ն չէ: Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը ոչ միայն ցանկություն ու մտադրություն չունեն, այլեւ անկարող են զարգացնել երկիրը:
ՀՀ քաղաքացիները մինչեւ հիմա չէի՞ն տառապում

«Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա 10-15 տարի՝ օգտվելու համար Եվրոպայի հետ ազատ առեւտրի ռեժիմից, իսկ այս ընթացքում մարդիկ պատրաստ չեն տառապել երկար ժամկետով»,- ասել է Ս. Սարգսյանը:
Իրողությունն այն է, որ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ՝ ընթանում էր «ֆուտբոլային» դիվանագիտությունը, եւ ավելի քան պարզ էր՝ Թուրքիան սահմանը չէր բացելու, քանի որ Սարգսյանը փակ սահմանով գնաց Թուրքիա՝ ֆուտբոլ դիտելու:
Իսկ Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ Սարգսյանի դիտարկումը շատ սրտառուչ է: Հիմա հանկարծ հիշեց ժողովրդի տառապանքի մասին: 2008-ից ի վեր՝ մեր տնտեսությունը ոչ միայն չի զարգացել, այլ հետընթաց է արձանագրել, ու զարգացման երաշխիք էլ չկա, եթե այս իշխանությունը մնա:
Միայն կոնյակով եւ այն Ռուսաստանում վաճառելով երկրի տնտեսությունը չի զարգանա, իսկ Սարգսյանի հույսը, փաստորեն, միայն կոնյակն է: Հարցն այստեղ Ռուսաստանը կամ ԵՏՄ-ն չէ: Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը ոչ միայն ցանկություն ու մտադրություն չունեն, այլեւ անկարող են զարգացնել երկիրը:
Կիմա Եղիազարյան