Լրահոս

03.02.2011 15:08


Նորաստեղծ կուսակցության նախագահը դրական է գնահատում նախագահի արտաքին քաղաքականությունը

Նորաստեղծ կուսակցության նախագահը դրական է գնահատում նախագահի արտաքին քաղաքականությունը

Գնահատելով ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրեն ընդդիմադիր հռչակած նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության նախագահն ասել է, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը դրական է գնահատում և կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում նախագահը փորձեց որևէ առաջանցիկ քայլ անել.

-Արդյունքները, ցավոք, լավը չեղան, բայց սա նախագահի մեղավորությունը չէր։ Կարծում եմ, Հայաստանը որպես պետություն որևէ պահի այդպիսի քայլ պետք է աներ։ Մենք պետք է հասկանայինք, թե մեր հարևանը, վերջին հաշվով, ոչ թե ենթադրությունների դաշտում, այլ իրականում ինչպիսի վերաբերմունք ունի, ինչ վարքագիծ է ցույց տալիս։ Այո՛, համոզվեցինք, որ այդ վարքագիծը, մեղմ ասած, բարեկամական չէ,- ասել է Սիմոն Ղոնաղչյանը։

Նրա կարծիքով, նախագահին հաջողվել է մեղմել այդ քայլի հետևանքով առաջացած Հայաստան-Սփյուռք երկփեղկվածությունը։

Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ գնահատելով նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը՝ Ս. Ղոնաղչյանն ասել է, որ նախագահը պատասխանատու է ՀՀ կառավարության, իշխանությունների և ընդհանրապես ամբողջ անցուդարձի համար և առկա անհաջողությունները նաև նախագահի անհաջողություններն են.

-Կարծում եմ, նախագահի նախընտրական ծրագրերի ոչ կատարյալ իրականացումը նույնպես նախագահի անհաջողությունն է։ Կարծում եմ, նա բավականաչափ ջանք պետք է գործադրի և իր նորացված կամ ավելի նորացվող թիմով փորձի շտկել իրավիճակը,- ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը