ՀԱԿ–ը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Նիկոլ Փաշինյանի հաղթանակի համար
«Հայ ազգային կոնգրեսը» հայտարարել է, որ պաշտպանելու է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, և ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար։
«Մենք կոչ ենք անում մեր բոլոր համախոհներին և համակիրներին ակտիվորեն ներգրավվել այս գործին՝ այն դարձնելով մեր պայքարի կարևոր ու արդյունավետ փուլերից մեկը»,- նշված է ՀԱԿ հայտարարությունում։
ՀԱԿ-ը նաև հայտարարել է, որ այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։

7or.am