Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ,Հայկական Ժամանակե օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ ՆիկոլՓաշինյանը Երևանի թիվ 10 ընտրատարածքում ինքնաառաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու։ ՀԱԿ-ը որոշել է պաշտպանել նրա թեկնածությունը։
Ի դեպ, ՀԱԿ մեկ այլ անդամ ՍուրենՍուրենյանցը ևս մտադիր էր առաջադրվել նույն ընտրատարածքում։ Սուրենյանցի առաջադրման հետ կապված մեր թղթակցի հետ օրեր առաջ ունեցած զրույցում ՀԱԿ մամլո խոսնակ ԱրմանՄուսինյանը նշել էր հետևյալը. «ՍուրենՍուրենյանցըո՛չմեզհետէհամաձայնեցրել, ո՛չէլԿոնգրեսումէնմանհարցքննարկվել։ՔանիորԿոնգրեսինպատակնարտահերթխորհրդարանականընտրություններնեն, ապադահակասումէնաևԿոնգրեսիռազմավարությանը»։
Քիչ առաջ հայտարարությամբ հանդես է եկել նաև «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով Ն. Փաշինյանի ներկա կարգավիճակը՝ Ս. Սուրենյանցը հրաժարվում է առաջադրման մտադրությունից»։
Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորության թեկնածու
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ,Հայկական Ժամանակե օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը Երևանի թիվ 10 ընտրատարածքում ինքնաառաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու։ ՀԱԿ-ը որոշել է պաշտպանել նրա թեկնածությունը։
Ի դեպ, ՀԱԿ մեկ այլ անդամ Սուրեն Սուրենյանցը ևս մտադիր էր առաջադրվել նույն ընտրատարածքում։ Սուրենյանցի առաջադրման հետ կապված մեր թղթակցի հետ օրեր առաջ ունեցած զրույցում ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը նշել էր հետևյալը. «Սուրեն Սուրենյանցը ո՛չ մեզ հետ է համաձայնեցրել, ո՛չ էլ Կոնգրեսում է նման հարց քննարկվել։ Քանի որ Կոնգրեսի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ապա դա հակասում է նաև Կոնգրեսի ռազմավարությանը»։
Քիչ առաջ հայտարարությամբ հանդես է եկել նաև «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով Ն. Փաշինյանի ներկա կարգավիճակը՝ Ս. Սուրենյանցը հրաժարվում է առաջադրման մտադրությունից»։