Լրահոս

30.10.2009 16:44


Վահան Հովհաննիսյան. «Այս արձանագրություններից հիմնական շահողը թուրքական կողմն է»

Վահան Հովհաննիսյան. «Այս արձանագրություններից հիմնական շահողը թուրքական կողմն է»

-Կարծում եմ՝ մինչև ապրիլ Թուրքիայի խորհրդարանում կանդրադառնան արձանագրություններին, և կվավերացնեն դրանք,-կարծիք է հայտնել ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը,-թե՛ միջազգային իրավագետների կողմից, թե՛ իրենց բարձրագույն պաշտոնյաների հայտարարություններով ապացուցվեց, որ այս արձանագրություններից հիմնական շահողը թուրքական կողմն է։ Դա նրանք չեն էլ թաքցնում։

Որպես ասվածի ապացույց՝ պարոն Հովհաննիսյանը վկայակոչել է Դավութօղլուի ոգևորություններն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում, թե թուրքական կողմը գիտակցում է, որ շահողն իրենք են։

-Թուրքիայի հասարակության մեջ սկսել են հասկանալ, որ այս արձանագրությունների ստորագրումից և վավերացումից շահող կողմն իրենք են։ Մենք ինչո՞ւ պետք է մտածենք, որ նրանց խորհրդարանն այլ տեսակետ կունենա։ Պարզապես նրանք կփորձեն արդեն քամած լիմոնից ևս մի քանի կաթիլ կորզել՝ որպես նախապայման Ղարաբաղի հարցի շուրջ լայն քննարկում ծավալելով,-հավելել է Վահան Հովհաննիսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը