Լրահոս

30.10.2009 16:45


Վարդան Բոստանջյան. «Տնտեսվարող սուբյեկտները, ըստ էության, գտնվում են շատ վատ վիճակում»

Վարդան Բոստանջյան. «Տնտեսվարող սուբյեկտները, ըստ էության, գտնվում են շատ վատ վիճակում»

-Մենք այնքան հզոր երկիր չենք, որ հակաճգնաժամային հիասքանչ ծրագիր մշակենք։ Հակաճգնաժամային այս ծրագիրը, ըստ էության, ֆինանսական մջոցներն է հաստատել և դրանց բացակայության դեպքում չի իրականացվի։ Այս առումով դրական բաներ չեմ տեսել, բայց քայլեր կատարված են,-խոսելով կառավարության մշակած հակաճգնաժամային ծրագրի մասին՝ ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը։

Իսկ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ հակադարձել է, թե ֆինանսական միջոցներ կան։

-Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ է, որ մեկ տարվա ընթացքում ՀՆԱ 20%-ի չափով  արտաքին պարտք ունենք։ Մենք չենք կարողանում տնօրինել մեր բյուջեն,-ասել է նա։

Վարդան Բոստանջյանն էլ ասել  է, որ համամիտ է այդ մտքի հետ։

-Ես չեմ տեսնում այնպիսի քաղաքականություն՝ համաձայն որի ապահովվի փոքր և միջին բիզնեսի զարգացում։ Տնտեսվարող սուբյեկտները, ըստ էության, գտնվում են շատ վատ վիճակում։ Մենք ունենք նկատելի խոցելիություն, և հիմա ես, որքան էլ պետք է, այդուհանդերձ, պաշտպանեմ իշխանություններին, բայց առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ մեզ հարկավոր է իրականացնել տնտեսական, առարկայական, առողջ քաղաքականութուն, և ֆինանսական միջոցները մերն են, թե դրսինը, քիչ չեն մեր նման փոքր երկրի համար, ու  պետք է ճիշտ օգտագործենք դա,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը