Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Էրդողանը հավաքել է պատմաբանների, ու խոսել 1915թ. «իրադարձություններից», «Ֆուտբոլային» դիվանագիտությունից, ինչպես նաև բամբասել է Պուտինից ու Գյուլից։
Պուտինի մասով Էրդողանն ասել է, որ նեղացել է նրա՝ Ծիծեռնակաբերդ այցելությունից։ Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ այցը վնասել է ռուս–թուրքական հարաբերություններին։
Ինչ վերաբերում է Գյուլին, ապա Էրդողանը սխալ է համարում Թուրքիայի նախկին նախագահի Երևան մեկնելը։
Փաստորեն, Էրդողանը ցույց է տալիս, որ ինքը «կացնային» գործիչ է, և լավ չի պատկերացնում իրերի դրությունը։ Իսկ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թուրքական ճկուն դիվանագիտության մասին հայերիս շրջանում տարածված պատկերացումները միֆական են և անհիմն։
Մոսկվայից Էրդողանի նեղսրտելը հասկանալի է, իսկ ահա Գյուլի պահով նա սխալ է գնահատում «Ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ թուրքական շահերի տեսանկյունից։
Գյուլի Երևան գալը հնարավորություն տվեց ընթացք տալ Հայաստանին ու Ղարաբաղին միայն վնաս բերած «Ֆուտբոլային»դիվանագիտությանն ու ծնել տխրահռչակ հայ–թուրքական արձանագրությունները։
«Ֆուտբոլային» դիվանագիտության շնորհիվ Թուրքիան հնարավորություն ստացավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գործնականում հանել օրակարգից՝ այն տեղափոխելով միջպետական վեճի, ավելի ճիշտ՝ առևտրի հարթություն, ինչպես նաև Ղարաբաղը դարձնել հայ–թուրքական հարաբերությունների լեգիտիմ նախապայման։
Եթե այսքանից հետո Էրդողանը դժգոհում է Գյուլից, կնշանակի՝ նա կա՛մ հիմար է, կա՛մ ձևեր է թափում։
Բոլորի համար էլ տեսանելի էր, որ «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում պաշտոնական Երևանը պատրաստ էր «նախաձեռնողական» դառնալ նաև Ղարաբաղի մասով, միայն թե հայ–թուրքական սահմանը բացվի, բայց Էրդողանի հիմարությունը և Ադրբեջանի նախագահ Ալիևի ագահությունը մեզ փրկեցին աղետից։
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հսկայական զիջումների գնալ, և 2011թ. Կազանում դա առարկայական տեսք էր ստանալու, բայց Ալիևը լրացուցիչ 10 նոր զիջում պահանջեց, ինչին հայկական կողմը պատրաստ չէր, թեև այն, ինչին պատրաստ էր պաշտոնական Երևանը, վերջնարդյունքում նույն կապիտուլյացիային էր հանգեցնելու։
Ալիևն իր ագահությամբ փրկեց մեզ։ Ու հիմա, երբ Էրդողանը դժգոհում է «Ֆուտբոլային» դիվանագիտությունից, ցավով արձանագրում ես, որ Էրդողանն ու Ալիևն են ակամայից դարձել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության երաշխավորները։ Բայց այսպես երկար չի կարելի շարունակել։ Չի՛ կարելի մշտապես հույսը դնել Էրդողանի էշության ու Ալիևի ագահության վրա։
Ինչքա՞ն կարելի է մնալ Էրդողանի և Ալիևի հույսին
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Էրդողանը հավաքել է պատմաբանների, ու խոսել 1915թ. «իրադարձություններից», «Ֆուտբոլային» դիվանագիտությունից, ինչպես նաև բամբասել է Պուտինից ու Գյուլից։
Պուտինի մասով Էրդողանն ասել է, որ նեղացել է նրա՝ Ծիծեռնակաբերդ այցելությունից։ Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ այցը վնասել է ռուս–թուրքական հարաբերություններին։
Ինչ վերաբերում է Գյուլին, ապա Էրդողանը սխալ է համարում Թուրքիայի նախկին նախագահի Երևան մեկնելը։
Փաստորեն, Էրդողանը ցույց է տալիս, որ ինքը «կացնային» գործիչ է, և լավ չի պատկերացնում իրերի դրությունը։ Իսկ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թուրքական ճկուն դիվանագիտության մասին հայերիս շրջանում տարածված պատկերացումները միֆական են և անհիմն։
Մոսկվայից Էրդողանի նեղսրտելը հասկանալի է, իսկ ահա Գյուլի պահով նա սխալ է գնահատում «Ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ թուրքական շահերի տեսանկյունից։
Գյուլի Երևան գալը հնարավորություն տվեց ընթացք տալ Հայաստանին ու Ղարաբաղին միայն վնաս բերած «Ֆուտբոլային» դիվանագիտությանն ու ծնել տխրահռչակ հայ–թուրքական արձանագրությունները։
«Ֆուտբոլային» դիվանագիտության շնորհիվ Թուրքիան հնարավորություն ստացավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գործնականում հանել օրակարգից՝ այն տեղափոխելով միջպետական վեճի, ավելի ճիշտ՝ առևտրի հարթություն, ինչպես նաև Ղարաբաղը դարձնել հայ–թուրքական հարաբերությունների լեգիտիմ նախապայման։
Եթե այսքանից հետո Էրդողանը դժգոհում է Գյուլից, կնշանակի՝ նա կա՛մ հիմար է, կա՛մ ձևեր է թափում։
Բոլորի համար էլ տեսանելի էր, որ «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում պաշտոնական Երևանը պատրաստ էր «նախաձեռնողական» դառնալ նաև Ղարաբաղի մասով, միայն թե հայ–թուրքական սահմանը բացվի, բայց Էրդողանի հիմարությունը և Ադրբեջանի նախագահ Ալիևի ագահությունը մեզ փրկեցին աղետից։
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հսկայական զիջումների գնալ, և 2011թ. Կազանում դա առարկայական տեսք էր ստանալու, բայց Ալիևը լրացուցիչ 10 նոր զիջում պահանջեց, ինչին հայկական կողմը պատրաստ չէր, թեև այն, ինչին պատրաստ էր պաշտոնական Երևանը, վերջնարդյունքում նույն կապիտուլյացիային էր հանգեցնելու։
Ալիևն իր ագահությամբ փրկեց մեզ։ Ու հիմա, երբ Էրդողանը դժգոհում է «Ֆուտբոլային» դիվանագիտությունից, ցավով արձանագրում ես, որ Էրդողանն ու Ալիևն են ակամայից դարձել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության երաշխավորները։ Բայց այսպես երկար չի կարելի շարունակել։ Չի՛ կարելի մշտապես հույսը դնել Էրդողանի էշության ու Ալիևի ագահության վրա։
Կորյուն Մանուկյան