Արդեն «հաճելի» ավանդույթ է դարձել այն, որ Ղարաբաղյան պատերազմի հետ կապված ուրախ կամ տխուր միջոցառումների ժամանակ եթերը լցվում է ՀՀԿ–ական օդիոզ պատգամավորներով՝ գեներալներ Մանվել Գրիգորյանով ու Սեյրան Սարոյանով։
Նրանք իրենց հատուկ բառապաշարով և ամբախ–զամբախ խոսքերով հաջողացնում են «փչացնել» արժեքները և որոշակի բացասական ստերեոտիպեր մտցնել շրջանառության մեջ (ի դեպ, հանրության մոտ կռված մարդկանց մասին կայուն բացասական վերաբերմունք են ձևավորում նաև «սութի» հեղափոխականներն ու տնային պայմաններում «մենյուով» հացադուլ անողները)։
«Անկախ» մամուլի ներկայացուցիչներն այնպես են վազում սրանց հետևից ու այնպիսի ախմախագույն հարցեր են տալիս և համանման պատասխաններ ստանում (տե՛ս կից տեսանյութերը), որ չես կարողանում ազատվել այն կպչուն մտքից, որ դա հատուկ է արվում, որպեսզի Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանա՛կն էլ, հաղթանակի նշանակությո՛ւնն էլ, պետության իմա՛ստն էլ արժեզրկվեն, որպեսզի հետո հեշտ լինի միջազգային ասպարեզում հողերի վրա առևտուր անելը։
Հիմա այնպիսի քարոզ է տարվում, որ ազատամարտին մասնակցածներն ասոցացվեն Մանվելի ու Սեյրանի հետ։ Բայց չէ՞ որ ազատամարտը միայն Մանվելն ու Սեյրանը չեն, կամ, ավելի ճիշտ, ամենևին էլ Մանվելն ու Սեյրանը չեն։
Ճիշտ է, Մանվելն իր ներդրումն ունի Ղարաբաղյան պատերազմի հաղթանակում (Սեյրանի դերակատարումը, մեղմ ասած, աննշան է եղել, և խիստ կասկածելի), բայց նրա հետագա գործունեությունը խայտառակել է «կռված մարդու» կերպարը։
Քաղաքական դաշտում ճամբարափոխության բոլոր ռեկորդները խփած Մանվել Գրիգորյանին, հետևաբար, քաղաքացիական կյանքում չի կարելի դեմ տալ հանրությանն ու ասել, թե խնդրեմ, սա՛ է քո հերոսը։ Հաղթանակը չի՛ կարելի այդպես «խուրդել»։
ՍամվելԽաչագողյան
Հ.Գ.։Սեյրան Սարոյանն այսօր հայտարարել է, թե Շուշիի ազատագրումից հետո ադրբեջանցիների «դուխն ընկավ», և մեր հաջողություններն սկսվեցին։
Անմիջապես երևում է, որ Սեյրանը տեղյակ չէ պատերազմի ընթացքից։
Այո՛, Շուշիի ազատագրումը ադրբեջանցիների «դուխը գցեց», և դա փայլուն օպերացիա էր, բայց ժամանակագրական առումով մեր հաջողությունները դրանից հետո չսկսվեցին։ Հակառակը՝ դրանից հետո մենք կորցրեցինք նախկին ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը։ Թշնամին եկել հասել էր համարյա Ստեփանակերտ, կռիվներն Ասկերանի մատույցներում էին ընթանում, Մարտակերտում պարտություններ էին կրում ներկայիս փառապանծ գեներալներից շատերի հրամանատարության ներքո կռվածները։
Մեր հաղթական վերելքը և տարածքների ազատագրումը սկսվեցին 1993–ի կեսերից։
Այնպես որ, Սեյրանին գոնե մի քիչ պետք է «լիկբեզ» անել, նոր «բաց թողնել» լրագրողների վրա։
Փառապանծ գեներալ Սեյրան Սարոյանը նաև նշել է, որ ամեն մի նոր հող, տարածք ազատագրելն իրենց համար հարսանիք ու ուրախություն է եղել: Մնում է միայն, որ Սեյրանը նշի, թե որ տարածքի ազատագրմանն է ինքը մասնակցել, և կոնկրետ ինչ է արել։
Հասկացանք, որ աչոնիկ լրագրողների մոտ մտքեր հայտնելը հաճելի է, բայց դե, հո բոլորը աչոնի՞կ չեն, որ ոչ վաղ անցյալի դեպքերին չտիրապետեն։
Ինչպես է «խուրդվում» հաղթանակը (տեսանյութ)
Արդեն «հաճելի» ավանդույթ է դարձել այն, որ Ղարաբաղյան պատերազմի հետ կապված ուրախ կամ տխուր միջոցառումների ժամանակ եթերը լցվում է ՀՀԿ–ական օդիոզ պատգամավորներով՝ գեներալներ Մանվել Գրիգորյանով ու Սեյրան Սարոյանով։
Նրանք իրենց հատուկ բառապաշարով և ամբախ–զամբախ խոսքերով հաջողացնում են «փչացնել» արժեքները և որոշակի բացասական ստերեոտիպեր մտցնել շրջանառության մեջ (ի դեպ, հանրության մոտ կռված մարդկանց մասին կայուն բացասական վերաբերմունք են ձևավորում նաև «սութի» հեղափոխականներն ու տնային պայմաններում «մենյուով» հացադուլ անողները)։
«Անկախ» մամուլի ներկայացուցիչներն այնպես են վազում սրանց հետևից ու այնպիսի ախմախագույն հարցեր են տալիս և համանման պատասխաններ ստանում (տե՛ս կից տեսանյութերը), որ չես կարողանում ազատվել այն կպչուն մտքից, որ դա հատուկ է արվում, որպեսզի Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանա՛կն էլ, հաղթանակի նշանակությո՛ւնն էլ, պետության իմա՛ստն էլ արժեզրկվեն, որպեսզի հետո հեշտ լինի միջազգային ասպարեզում հողերի վրա առևտուր անելը։
Հիմա այնպիսի քարոզ է տարվում, որ ազատամարտին մասնակցածներն ասոցացվեն Մանվելի ու Սեյրանի հետ։ Բայց չէ՞ որ ազատամարտը միայն Մանվելն ու Սեյրանը չեն, կամ, ավելի ճիշտ, ամենևին էլ Մանվելն ու Սեյրանը չեն։
Ճիշտ է, Մանվելն իր ներդրումն ունի Ղարաբաղյան պատերազմի հաղթանակում (Սեյրանի դերակատարումը, մեղմ ասած, աննշան է եղել, և խիստ կասկածելի), բայց նրա հետագա գործունեությունը խայտառակել է «կռված մարդու» կերպարը։
Քաղաքական դաշտում ճամբարափոխության բոլոր ռեկորդները խփած Մանվել Գրիգորյանին, հետևաբար, քաղաքացիական կյանքում չի կարելի դեմ տալ հանրությանն ու ասել, թե խնդրեմ, սա՛ է քո հերոսը։ Հաղթանակը չի՛ կարելի այդպես «խուրդել»։
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ Սեյրան Սարոյանն այսօր հայտարարել է, թե Շուշիի ազատագրումից հետո ադրբեջանցիների «դուխն ընկավ», և մեր հաջողություններն սկսվեցին։