Ո՞րն է ողջ աշխարհում թռչունների զանգվածային անկման պատճառը
Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, աշխարհում շարունակվում են թռչունների զանգվածային անկման դեպքերը։ Դեռևս 2010թ. դեկտեմբերի 11-ից աշխարհի տարբեր երկրներում նկտավում էր, որ թռչունների փոքր խմբեր պարբերաբար սատկած ընկնում են գետնին։ Իսկ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների արարողությունների ժամանակ այդ դեպքերը շատացել էին, և թռչուններն էլ ավելի զանգվածաբար էին ոչնչանում։ Հերթական դեպքը գրանցվել է Իտալիայում։ Ինչպես հաղորդում է «Sky News» հեռուստաընկերությունը, Ռավեննայի շրջանում հայտնաբերվել են հարյուրավոր և նույնիսկ հազարավոր սատկած աղավնիներ։
«Daily Mail» թերթը հաղորդում է, թե թռչունների նմանատիպ զանգվածային մահվան պատճառը կլիմայական կտրուկ փոփոխությունն է։
Թռչունների զանգվածային մահն ուսումնասիրող անասնաբույժներն ավելի վաղ կարծիք են հայտնել, թե դրա պատճառը բեռնատարների հետ թռչունների բախումն ու արտաքին վնասվածքներն են։
Նշենք, որ թռչունների նման զանգվածային մահ գրանցվել է Շվեդիայի կենտրոնում. ավելի քան հարյուր թռչուն է անշունչ ընկել գետնին։ Նման դեպքեր գրանցվել են ամերիկյան Բիբի քաղաքում, որտեղ Նոր տարվա գիշերը երկնքից 3000 թռչուն է գետնին ընկել։
Շվեդ անասնաբույժները հայտնել են, թե ուսումնասիրելով այդ թռչուններին՝ իրենք եկել են եզրակացության, որ նրանք բախվել են բութ առարկայի և այդ պատճատռով էլ սատկել են։
Թռչունների զանգվածային մահը քննարկումների առարկա է դարձել ամենուր, հատկապես բլոգներում։ Շատերն սկսել են քննարկել, թե սա աշխարհի վերջն ազդարարող նախանշան է։
Սա է պատճառը, որ մարդկանց հանգստացնելու նպատակով գիտնականները սկսել են ամեն տեսակ պատճառաբանություններ հորինել։ Օրինակ «The Guardian» պարբերականը գրում է, թե թռչունների այդ զանգվածային մահվան պատճառը հրավառությունն է, և իբր թռչուններն այնքան են վախեցել հրավառությունից, որ անգիտակցաբար բախվել են տարբեր բութ առարկաների։ Մյուս պատճառաբանությունն էլ այն է, թե իբր թռչուններին սպանել է տորնադոն։
Բայց քանի որ այդ սարսափելի երևույթն ամբողջ աշխահում է տեղի ունենում, ապա այս տարբերակաները հավատ չեն ներշնչում։