Լրահոս

30.10.2009 14:37


Փոխադարձ խորհուրդներ «Ժառանգությունից» և «Բարգավաճ Հայաստանից»

Օրեր առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է պատրաստվում արձագանքել «Ժառանգության» առաջարկած օրինագծին, թե պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը, ասել էր, որ «Ժառանգությունն» ավելի լավ կանի իր ներքին խնդիրներով զբաղվի։

-Ցանկացած կուսակցություն ունի ներքին խնդիրներ։ Պետք է ասել, որ նույնն ուներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առնվազն այն դեպքի հետ կապված, որ տեղի էր ունեցել իր խմբակցության պատգամավորներից մեկի հետ,-արձագանքելով Գագիկ Ծառուկյանի ասածին՝ նկատել է Լարիսա Ալավերդյանը։

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչին հակադարձել է հետևյալ կերպ.

-Մեր պատգամավորի հետ տեղի ունեցածը բացարձակապես ներքին խնդիր չէ, դա միջադեպ է, այն իրավապահների վարույթում է, և դա չի կարող այն ներքին խնդիրը լինել, ինչի մասին որ ակնարկում է «Ժառանգությունը»։

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը իրեն ամրակցված զենքից 5 անգամ կրակել էր մի քաղաքացու վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը