Լրահոս

30.11.2010 17:52


Իրանցի բարձրաստիճան զինվորականն ապտակել է Ահմադինեջադին

Ինչպես տեղեկացնում է «novostink.ru» գործակալությունը, թրքական «Vatan» օրաթերթը, վկայակոչելով «Wikileaks» սկանդալային  գործակալության  հրապարակած գաղտնի փաստաթղթերը, գրում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների զորամասի հրամանատար Մուհամմեդ Ալի Ջաֆարին ապտակ է հասցրել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին։

Պարբերականի հաղորդմամբ՝ մի  հավաքի ժամանակ Ահմադինեջադի և Մուհամմեդ Ալի Ջաֆարիի միջև մամուլի ազատության առնչությամբ թեժ բանավեճ է տեղի ունեցել։ Իրանի նախագահը երկրում գործող ԶԼՄ-ներին ավելի շատ ազատություն տալու պահանջ է դրել, սակայն Գաֆարին դեմ է արտահայտվել և մի քանի ապտակ է հասցրել նրան։

Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը ձևավորվել է իրանական հեղափոխությունից հետո՝ 1980թ.։ Այն ենթարկվում է միայն Իրանի հոգևոր առաջնորդին։ Զորամիավորման կազմում կա 125 հազ. զինվորական, որոնք վերջին տարիներին տնտեսապես հզորացել են և Իրանի խորհրդարանում ներկայացուցիչներ ունեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը