Սերգեյ Մարտինով. «Բելոռուսը Հայաստանին չի համարում ագրեսոր»
ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Բելոռուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանին չի համարում ագրեսոր։ «Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանը Հայաստանին անվանում է ագրեսոր։ Մենք այդպես չենք համարում»,-ասել է Մարտինովը։ Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, «այդքան էլ չի հաջողում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»։ ՀԱՊԿ շրջանակներում, Բելոռուսը ռազմական ոլորտում հավասարապես համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Ըստ Մարտինովի, Բելոռուսը հավատում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։