Լրահոս

30.10.2009 11:05


ՀՅԴ–ին մի շարք կուսակցությունների և հ/կ–ների միանալը, հնարավոր է, ազգային խորհրդի ձևաչափ ստանա

ՀՅԴ–ին մի շարք կուսակցությունների և հ/կ–ների միանալը, հնարավոր է, ազգային խորհրդի ձևաչափ ստանա

-Սա կուսակցությունների խնդիր չէ, սա համազգային խնդիր է, և այս հարցին կուսակցական մոտեցում չի կարելի ցուցաբերել,- «7օր»-ին ասել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունների դեմ ՀՅ Դաշնակցության բողոքի գործողությանը միացած «Ազգային միասնության ուխտ» կուսակցության նախագահ Ռաֆայել Համբարձումյանը։

-Մենք առաջարկեցինք, որ ստեղծվի Ազգային խորհուրդ կամ նման որևէ մի կառույց, որը ոչ կուսակցական կլինի,- նշել է Ռ. Համբարձումյանը՝ ավելացնելով, որ այդ կառույցի ստեղծման ուղղությամբ այժմ որոշակի քայլեր են ձեռնարկվում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը