Ի՞նչ վերելք ու վերածնունդ, երբ «ապահով Հայաստանը» մնաց թղթի վրա
Ապրիլի 24-ին (դրանից առաջ եւ հետո) հնչած բոլոր ելույթներում, ինչպես ասվում է, կարմիր թելի պես անցնում է մի միտք՝ սրանից հետո սկսվում է երկրի վերելքը, բոլորիս համար վերածնունդ է լինելու, այլեւս նույն կերպ չենք կարող ապրել եւ այլն:
Կարելի է կարծել, թե գործող իշխանությունն անհամբեր սպասում էր ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչից հետո միայն, չգիտես՝ ով, նրան հնարավորություն կտա երկրի ու ժողովրդի համար վերելք ու վերածնունդ ապահովել:
Մինչ այդ ՀՀ իշխանություններին արգելել էին զարգացնել ու հզորացնել երկիրը, ըստ այդմ՝ վերելք ու վերածնունդ արձանագրել: Ա՛յ, պետք է վրա հասներ «100-ամյակի» օրը, ու միայն դրանից հետո էինք սկսելու վերելք ու վերածնունդ ապրել:
Լավ, բայց ուզում ես հասկանալ՝ Բաղրամյան 26-ից մինչեւ Կառավարություն ու Հանրային խորհուրդ, մինչեւ հասարակական-մշակութային կազմակերպությունների ղեկավարներ ի՞նչ հիմքով են նման պնդում անում: Կա՞ նման հիմք, երբ 2008-ից մինչ օրս, թեկուզ միայն վերանայելով վիճպետծառայության տվյալները երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ կարող ենք ընդամենը մի պնդում անել՝ անկում, անկում, անկում բոլոր բնագավառներում: Այս հիմքով ի՞նչ վերելք ու վերածնունդ, երբ անգամ խոստացած «ապահով Հայաստանը» չկառուցեցին:
«100-ամյակի» միջոցառումների խանդավառ ու տոնական ծրագրերը, «ապոթեոզային» բնույթի այցերն ու համերգները մի՞թե երկրի հետագա զարգացման երաշխիք են, երբ գործող իշխանությունը, զարգացման նախադրյալներ ապահովելու փոխարեն, ավելի է խորացրել քաղաքական, սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու գաղջ մթնոլորտը: Ուրեմն, ի՞նչ վերելք ու վերածնունդ:
Իշխանությունները երկրի վերելքի ու վերածննդի համար հող չեն նախապատրաստել, եւ հիմա, լսելով նրանց, պարզվում է՝ այդ «հողը» կարող են լինել «100-ամյակի» շոուները, որոնք էլ, ինչպես շատերն են պնդում, նույն իշխանությունները կազմակերպեցին սեփական «փիառն» ապահովելու նպատակով:
Ի դեպ, Սերժ Թանկյանի եւ նրա խմբի համերգին մասնակից երիտասարդությունը, որով հիացած են բոլորը, եւ միայն հիմա են հրճվանքով նկատում, թե ի՜նչ հզոր երիտասարդություն ունենք, նորություն չէ: Մենք միշտ էլ հզոր երիտասարդություն ենք ունեցել: Ավաղ, այդ հզոր ներուժի գոյությունը ոչինչ չի փոխել երկրում, իրավիճակը դեպի լավը չի փոխվել: Եթե ինչ-որ բան է փոխել, ապա դա եղել է այն, որ իր երկրում ինքնաիրացման հնարավություն չունենալով՝ նույն այդ երիտասարդությունն աստիճանաբար լքել է հայրենիքը:
Հետեւաբար, ասել, թե այսուհետ վերելք ու վերածնունդ ենք ունենալու, մեղմ ասած, իրատեսական չէ, քանի դեռ այս քաղաքականությունն է իրականացվում:
Քանի դեռ գործող իշխանությունը վիշապի նման նստած է հայրենիքի աղբրի գլխին, վերելքի ու վերածննդի մասին մտածելն անմտություն է: Ավելի ճիշտ՝ ցնորամտություն է, ինչով իշխանությունները փորձում են ներշնչել դատարկվող երկրի քչաթիվ բնակիչներիս:
Գուցե վերելքի ու վերածննդի մասին բաժակաճառեր ասողների հաշվարկի հիմքը Հրանուշ Հակոբյանի կո՞չն էր սփյուռքահայությանը: Ավաղ, նույն Սփյուռքը բարձրաձայն հռհռաց նախարարի հայտարարության վրա՝ բացահայտորեն ասելով, որ ոչ մի սփյուռքահայ չի պատրաստվում ՀՀ իշխանությունների երախում ներդնել 1000-ական դոլար:
Կամ գուցե վերելք ու վերածնունդ ասելով իշխանությունները նկատի ունեն սահմանադրական «բարեփոխումնե՞րը»: Այն է՝ գործող իշխանության ցմահ կառավարո՞ւմը: Բայց սրանք ավելի շուտ երկրի զարգացումն արգելակող գործընթացներ են նախանշում, քան վերելք ու վերածնունդ:
Ավելորդ է հիշեցնել Պոզների հարցազրույցը, որտեղ իր ողջ «վեհությամբ» կրկին անգամ մեր առջեւ հառնեց «վերելքի» ու «վերածննդի» խորհրդանիշը:

Կիմա Եղիազարյան