Էրդողանը ԱՄՆ նախագահի հետ կքննարկի տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ
Թուրքիայի կառավարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հրավերով կայցելի Միացյալ Նահանգներ։
-Թուրքիան և ԱՄՆ-ն մեծամասշտաբ համագործակցություն են իրականացնում՝ կապված Իրաքի, Աֆղանստանի, Մերձավոր Արևելքի, Բալկանյան երկրների, Միջերկրական ծովի արևմտյան հատվածների և Կովկասի հետ, ինչպես նաև՝ ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկ անվտանգության և համաշխարհայի ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։ Այդ համագործակցության շրջանակներում առաջիկա հանդիպման ժամանակ երկու ռազմավարական գործընկերները կքննարկեն ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և գլոբալ խնդիրների շուրջ,-ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ «1news.az»-ի