Լրահոս

29.10.2009 17:58


Ո՞ւր են տանում հայ–թուրքական խաղերը՝ փակուղի՞, թե՞.....

Թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ  մինչև ղարաբաղյան հարցում առաջընթաց չլինի, Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի հայ-թուրքական արձանագությունները։ Իսկ հայկական կողմն անընդհատ կրկնում է, որ  հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտության հարցը փոխկապված չեն, և Արցախի հարցում էլ առաջնայինը նրա կարգավիճակի հարցն է։

ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը, պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե հաշվի առնելով այս հանգամանքը՝ հնարավոր է՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը մտնի փակուղի, ասել է, որ, իհարկե, փակուղիներ էլ են լինելու։

-Եթե այս ամենը փակուղի էլ մտնի, երբեք չզարմանաք, որովհետև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բացառիկ բարդ հարաբերություններ են, հատկապես եթե Ադրբեջանի հարցը կա։ Եթե Ղարաբաղի խնդիրը չլիներ, ավելի հեշտ կհաստատվեին այդ հարաբերությունները,-ասել է նա։

Իսկ ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը պնդել է, որ Թուրքիան էլ, Հայաստանն էլ ստորագրելու են և գրիչները հանած՝ սպասում են պահին։

Իսկ թե ե՞րբ կոնկրետ կբացվի սահմանը, ՀՀԿ պատգամավորն ասել է, որ դիվանագիտությունից հասկացող մարդիկ ժամկետներ չեն կարող նշել։

-Ինձ թվում է, որ առաջիկա մեկ-երկու ամսվա մեջ ակնհայտ կլինի՝ սահմանը բաց  կլինի՞, թե ոչ, բայց թե երբ կբացվի, կոնկրետ ժամկետ չի կարելի ասել։ Չես կարող ասել, թե ինչպես կզարգանան գործընթացները,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը