–Արցախում երկու տիպի ընտրություններ են տեղի են ունենում: Երբ մրցակցություն չի լինում, ընտրություններին մասնակցում են միայն իշխանական կուսակցություններ, ապա ընտրությունները սովորաբար հանգիստ բնույթ են կրում, ինչպես, օրինակ, 2010թ.: Սակայն մրցակցային ընտրությունների ժամանակ, ինչպես այս անգամ, կամ, ասենք, 2005թ., իշխանություններն օգտագործում են ցանկացած ռեսուրս՝ վարչական, ուժային, ֆինանսական՝ ընդդիմության գործունեությունը սահմանափակելու համար:
–Ի դեպ, զարմանալիչէ՞որԿԸՀ–նայդքան ուշ հրապարակեց նախնականարդյունքները, մինչդեռԼՂՀվարչապետիմամլոխոսնակնարդեն իսկ ներկայացնումէր դրանք։
–ԿԸՀ աշխատանքն ընդհանրապես մեզ չգոհացրեց. կարելի է ասել՝ խիստ անկազմակերպ էին այս ընտրությունները՝ սկսած տեխնիկական հարցերից: Սակայն պետք է ընդունել, որ իրականում ԿԸՀ-ն չի կազմակերպում և անցկացնում ընտրությունները, և այստեղ էլ հարցերը վերջանում են:
–Այսանգամընտրություններիմասնակիցներիքանակն ավելացրել էր՝ 2010թ. ընտրությունների համեմատ։Ինչո՞վդակբացատրեք։
–Ցավոք, մենք ռեսուրսներ չունեցանք ցուցակները մաքրելու համար: Մենք նույնպես համարում ենք, որ ընտրողների ցուցակները չափից դուրս ուռճացված են:
–Ճնշումներն ամենաշատն ազդեցին կուսակցության ունեցած արդյունքների վրա: Ազգային անվտանգության ծառայությունն իր ամբողջ ներուժն ուղղել էր մեր համակիրների նկատմամբ ճնշումներին: Սա լրջագույն հանցագործություն էր, երկրի սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործություն:
–Ինչպե՞սեքգնահատումայն, որ,ըստէության,միակընդդիմադիրուժինկատմամբճնշումներիթեմայինհայաստանյանքաղաքականդաշտիցորևէարձագանքչեղավ։Տպավորությունն այնպիսին էր, որկաչգրվածհամաձայնությունբոլորկուսակցություններիմիջև՝աչքփակելԱրցախումտեղիունեցողիվրա։
–Ընտրություններից առաջ ես հանդիպումներ ունեցա հայաստանյան քաղաքացիական հասարակության և քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների հետ՝ խնդրելով դիտորդական առաքելություն իրականացնել Արցախի ԱԺ ընտրությունների ժամանակ: Ցավոք սրտի, նրանց մեծ մասը մերժեց՝ հիմնականում ռեսուրսների բացակայության պատճառով: Արցախյան և հայաստանյան հասարակությունների համագործակցության ոչ բավարար մակարդակը մեզ անհանգստացնող խնդիրներից է, և կուսակցությունն այն ակտիվացնելու ուղղությամբ առաջիկայում քայլեր կձեռնարկի:
Հայկ Խանումյան. «Սա երկրի սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործություն էր»
Հարցազրույց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ
–Նախնական տվյալներով՝ ձեր կուսակցությունը հաղթահարեց հինգ տոկոսը։ Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ–ում անցկացված խորհրդարանական ընտրությունները։
–Արցախում երկու տիպի ընտրություններ են տեղի են ունենում: Երբ մրցակցություն չի լինում, ընտրություններին մասնակցում են միայն իշխանական կուսակցություններ, ապա ընտրությունները սովորաբար հանգիստ բնույթ են կրում, ինչպես, օրինակ, 2010թ.: Սակայն մրցակցային ընտրությունների ժամանակ, ինչպես այս անգամ, կամ, ասենք, 2005թ., իշխանություններն օգտագործում են ցանկացած ռեսուրս՝ վարչական, ուժային, ֆինանսական՝ ընդդիմության գործունեությունը սահմանափակելու համար:
–Ի դեպ, զարմանալի չէ՞ որ ԿԸՀ–ն այդքան ուշ հրապարակեց նախնական արդյունքները, մինչդեռ ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակն արդեն իսկ ներկայացնում էր դրանք։
–ԿԸՀ աշխատանքն ընդհանրապես մեզ չգոհացրեց. կարելի է ասել՝ խիստ անկազմակերպ էին այս ընտրությունները՝ սկսած տեխնիկական հարցերից: Սակայն պետք է ընդունել, որ իրականում ԿԸՀ-ն չի կազմակերպում և անցկացնում ընտրությունները, և այստեղ էլ հարցերը վերջանում են:
–Այս անգամ ընտրությունների մասնակիցների քանակն ավելացրել էր՝ 2010թ. ընտրությունների համեմատ։ Ինչո՞վ դա կբացատրեք։
–Ցավոք, մենք ռեսուրսներ չունեցանք ցուցակները մաքրելու համար: Մենք նույնպես համարում ենք, որ ընտրողների ցուցակները չափից դուրս ուռճացված են:
–Քարոզարշավի ժամանակ ձեր կուսակցությունը բազմիցս բարձրաձայնում էր իշխանությունների կողմից ճնշումներ իրականացնելու մասին։ Ձեզ ուզում էին զրկել գրասենյակից, ձեր կողմնակիցներին ԱԱԾ–ի աշխատակիցներն ահաբեկում էին և այլն։ Դա ազդե՞ց ընտրության արդյունքների վրա։
–Ճնշումներն ամենաշատն ազդեցին կուսակցության ունեցած արդյունքների վրա: Ազգային անվտանգության ծառայությունն իր ամբողջ ներուժն ուղղել էր մեր համակիրների նկատմամբ ճնշումներին: Սա լրջագույն հանցագործություն էր, երկրի սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործություն:
–Ինչպե՞ս եք գնահատում այն, որ, ըստ էության, միակ ընդդիմադիր ուժի նկատմամբ ճնշումների թեմային հայաստանյան քաղաքական դաշտից որևէ արձագանք չեղավ։ Տպավորությունն այնպիսին էր, որ կա չգրված համաձայնություն բոլոր կուսակցությունների միջև՝ աչք փակել Արցախում տեղի ունեցողի վրա։
–Ընտրություններից առաջ ես հանդիպումներ ունեցա հայաստանյան քաղաքացիական հասարակության և քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների հետ՝ խնդրելով դիտորդական առաքելություն իրականացնել Արցախի ԱԺ ընտրությունների ժամանակ: Ցավոք սրտի, նրանց մեծ մասը մերժեց՝ հիմնականում ռեսուրսների բացակայության պատճառով: Արցախյան և հայաստանյան հասարակությունների համագործակցության ոչ բավարար մակարդակը մեզ անհանգստացնող խնդիրներից է, և կուսակցությունն այն ակտիվացնելու ուղղությամբ առաջիկայում քայլեր կձեռնարկի:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը