Երեկ Ղարաբաղում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։
«Ընտրություն» ասվածն, իհարկե, հարաբերական է, բայց, ամեն դեպքում, քվեարկության ընթացակարգ եղավ։
Այս ընտրությունների ինտրիգն այն էր, թե արդյոք միակ ընդդիմությունն՝ ի դեմս «Ազգային վերածնունդ» կուսակցության, ներկայացված կլինի՞ ԼՂՀ ԱԺ–ում, թե՞ ոչ։
Ղարաբաղի ԿԸՀ–ն դեռևս լռում է բելառուսական պարտիզանի պես, մինչդեռ օրենքով պարտավոր էր նախնական տվյալներ հրապարակել (երևի սպասում են Երևանի հրահանգին, որպեսզի «բազառներն» ավարտեն)։ Փոխարենը՝ նախնական տվյալներ են հրապարակում տարատեսակ ղարաբաղյան չինովնիկներն ու դաշնակցական շրջանակները, որոնց ներկայացրածից ստացվում է, որ հինգ տոկոսը հաղթահարել են իշխանական երեք կուսակցությունները և նրանց կցված «Շարժում-88»–ը։ Վերջինիս, ի դեպ, Ահարոն Ադիբեկյանի շուրթերով՝ «կառուցողական ընդդիմության» կարգավիճակ էր հատկացված։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ընտրողների թիվը խիստ ուռճացվել է, և տեղի են ունեցել կրկնաքվեարկություններ։
Ուշագրավն այն է, որ 2010–ի խորհրդարանական ընտրությունների համեմատ աճել է ընտրողների թիվը, և դա այն դեպքում, երբ Ղարաբաղից, ինչպես որ Հայաստանից, կա արտագաղթ։
Ուշագրավ է նաև այն, որ հայաստանյան «ընդդիմադիրները» ծպտուն չեն հանում ընտրախախտումների վերաբերյալ, և ուզում են, որ «տարոսը Հայաստանին» լինի։ Այսինքն, ստացվում է, որ հայաստանյան «ընդդիմադիրներն» ուզում են, որ մեր խորհրդարանում ընդհանրապես ընդդիմություն չլինի։ Համաձայնե՛ք, որ շատ լավ ցանկություն է։ Հատկապես երբ այն հնչում է նախագահի երբեմնի «ֆեյք» թեկնածուի շուրթերից։
Ղարաբաղի խորհրդարանն՝ առանց ընդդիմությա՞ն

Գևորգ Գևորգյան